Նիդեռլանդներում ուտելի «մարսյան» բերք են աճեցրել
Հուլիս 04, 2016 04:16 Asia/Tehran
Նիդեռլանդներից գիտնականներին հաջողվել է գյուղատնտեսական 10 տարբեր կուլտուրա աճեցնել այն հողում, որը նման է Կարմիր մոլորակի վրա հայտնաբերվածին:
Մասնագետներն հաջողությամբ լոլիկ, ոլոռ, տարեկան, սպանախ, պորեյ սոխ, բողկ եւ այլ բանջարեղեն են աճեցրել: Փորձագետների խոսքով, Մարսի վրա գտնվող հողը միանգամայն անվտանգ է մարդու համար:
Ըստ Kedem.ru-ի, այս հետազոտության համար հողը բերել է NASA-ն, Արիզոնա նահանգի անապատից:
Պիտակ