Ավստրիայի նախագահի թեկնածուն դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i24586-Ավստրիայի_նախագահի_թեկնածուն_դեմ_է_ԵՄ_ին_Թուրքիայի_անդամակցությանը
Ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունից Ավստրիայի նախագահի թեկնածու Նորբերտ Հոֆերը դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ըստ ՌԻԱ Նովստիի, քաղաքական գործիչն իր դիրքորոշումը հայտնել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2016 04:37 Asia/Tehran
  • Ավստրիայի նախագահի թեկնածուն դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունից Ավստրիայի նախագահի թեկնածու Նորբերտ Հոֆերը դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ըստ ՌԻԱ Նովստիի, քաղաքական գործիչն իր դիրքորոշումը հայտնել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում:

«Եվրոպան դա չի հաղթահարի: Այդ դեպքում հիմնավոր առիթ կլինի՝ հարցնելու ավստրիացիների կարծիքը, արդյո՞ք ցանկանում են մնալ ԵՄ կազմում»,- ասել է Հոֆերը:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի դեպքը ցույց տվեց, որ Եվրամիությունը ներկա ձեւաչափով «հեռացել է մարդկանցից» եւ թարմացման կարիք ունի:

Հունիսի վերջին Անկարան եւ Բրյուսելը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների թղթապանակի նոր գլուխ բացեցին: Թուրքիան կառույցին անդամակցության հայտ է ներկայացրել դեռեւս 1987 թվականին, սակայն բանակցությունները սկսվել են 2005-ին: