ՄԱԿ-ը սնանկացման եզրին է ԱՄՆ-ի և Չինաստանի պատճառով. WSJ
https://parstoday.ir/hy/news/world-i246066-ՄԱԿ_ը_սնանկացման_եզրին_է_ԱՄՆ_ի_և_Չինաստանի_պատճառով._wsj
ՄԱԿ-ը սնանկացման եզրին է, քանի որ Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց վճարումները չեն կատարել կազմակերպությանը: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը։
(last modified 2026-05-31T15:54:20+00:00 )
Մայիս 31, 2026 18:47 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը սնանկացման եզրին է ԱՄՆ-ի և Չինաստանի պատճառով. WSJ

ՄԱԿ-ը սնանկացման եզրին է, քանի որ Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց վճարումները չեն կատարել կազմակերպությանը: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը։

Նշվում է, որ ԱՄՆ-ն ունի 4 մլրդ դոլարի ժամկետանց վճարումներ։ Վաշինգտոնը դուրս է եկել նաև կազմակերպության տասնյակ ծրագրերից և գործակալություններից, այդ թվում՝ ԱՀԿ-ից։ Չինաստանն իր հերթին ՄԱԿ-ին պետք է 455 մլն դոլար վճարի։

Թերթն ընդգծում է, որ ՄԱԿ-ի բազային ծախսերը 42 տոկոսով կախված են ԱՄՆ-ի և Չինաստանի վճարումներից:

Ֆինանսական դժվարությունների ֆոնին կազմակերպությունը վերացրել է քարտուղարությունում երեք հազար պաշտոն և փակել գրասենյակների մի մասը։

Չինաստանը խոստանում է կատարել իր ֆինանսական պարտավորությունները։ ԱՄՆ-ում ասում են, որ ապագա ֆինանսական աջակցությունը կախված է ծախսերի կրճատումից, այդ թվում՝ աշխատատեղերի կրճատումից, բիզնես դասով ճամփորդությունների թվի նվազումից և մեքենայական թարգմանիչների օգտագործումից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ կազմակերպությունը գտնվում է «սնանկության մրցավազքի մեջ» և հայտարարել է կազմակերպության ֆինանսական փլուզման միանգամայն իրական հեռանկարի մասին: Ըստ կանխատեսումների՝ կազմակերպության միջոցները կսպառվեն օգոստոսի կեսերին։