«Զանգեզուրի միջանցքն» անպայման կառուցվելու է. Ալիև
https://parstoday.ir/hy/news/world-i246094-Զանգեզուրի_միջանցքն_անպայման_կառուցվելու_է._Ալիև
«Զանգեզուրի միջանցքն» անպայման կառուցվելու է: Այս մասին Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի XXXI էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողությանն ունեցած իր ելույթում, հայտնում են արբեջանական ԶԼՄ-ները:
(last modified 2026-06-01T08:57:46+00:00 )
Հունիս 01, 2026 12:16 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքն» անպայման կառուցվելու է. Ալիև

«Զանգեզուրի միջանցքն» անպայման կառուցվելու է: Այս մասին Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի XXXI էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողությանն ունեցած իր ելույթում, հայտնում են արբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում»,- ասել է Ալիևը:

Հիշեցնելով, որ Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է՝ երկրի ղեկավարը նշել է.

««Զանգեզուրի միջանցքը», որը դառնալու է Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կառուցվելու է՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի»։