Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական էներգետիկ գործընկերությունը
https://parstoday.ir/hy/news/world-i246154-Ադրբեջանը_և_ԱՄՆ_ն_քննարկել_են_ռազմավարական_էներգետիկ_գործընկերությունը
Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները և էներգետիկայի ոլորտի հետ կապված մի շարք այլ հարցեր:
(last modified 2026-06-02T15:18:43+00:00 )
Հունիս 02, 2026 18:26 Asia/Tehran
  • Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական էներգետիկ գործընկերությունը

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները և էներգետիկայի ոլորտի հետ կապված մի շարք այլ հարցեր:

Այս մասին X-ում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:

«Մենք քննարկեցինք Ադրբեջան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությունը, որը մտել է զարգացման նոր փուլ:  Կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային էներգետիկ անվտանգության, նավթագազային ոլորտի զարգացման, էներգետիկ կապերի ընդլայնման և Կասպյան տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ», - գրել է նախարարը։

  Հունիսի 1-ին Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: