Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
ԻԻՀ ԱԳՆ Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունն։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։
ԻԻՀ արտգործնախարար Արաղչին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Իրանի շուրջ ընթացող բանակցային գործընթացի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման համար դիվանագիտական ջանքերի կարևորությունը։
Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր, ինչպես նաև ընթացիկ գործընթացները։