Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i246248-Իրանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_տարածաշրջանային_անվտանգությանը_վերաբերող_հարցեր
ԻԻՀ ԱԳՆ Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
(last modified 2026-06-05T07:47:50+00:00 )
Հունիս 05, 2026 10:58 Asia/Tehran
  • Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

ԻԻՀ ԱԳՆ Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Այս մասին հայտնում է  Mehr լրատվական գործակալությունն։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։

ԻԻՀ  արտգործնախարար Արաղչին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Իրանի շուրջ ընթացող բանակցային գործընթացի և վերջին զարգացումների վերաբերյալ։

 Ջեյհուն Բայրամովն ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման համար դիվանագիտական ջանքերի կարևորությունը։

Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր, ինչպես նաև ընթացիկ գործընթացները։