Ռուսաստանը Իրանին որևէ զենք չի մատակարարել. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i246304-Ռուսաստանը_Իրանին_որևէ_զենք_չի_մատակարարել._Պուտին
Ռուսաստանը Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի դիմել մեզ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
(last modified 2026-06-06T10:37:16+00:00 )
Հունիս 06, 2026 12:40 Asia/Tehran
  • Ռուսաստանը Իրանին որևէ զենք չի մատակարարել. Պուտին

Ռուսաստանը Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի դիմել մեզ։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իրանն այդ մասին չի խնդրել, և մենք սպառազինությունից որևէ բան Իրանին չենք մատակարարել», – ասել է նա։

Պուտինը նշել է, որ Իրանի կողմից որևէ սադրանք չի տեսնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը ափսոսանք է հայտնել, որ  Ամերիկայի սկսած  այս հակամարտությունը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վատթարացման է հանգեցրել։  Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և ԱՄՆ–ի միջև ներկայիս հրադադարը քայլ կլինի դեպի կայուն խաղաղություն։