Իրանի տնտեսության ապագան անցնո՞ւմ է տարանցիկ միջանցքներով
https://parstoday.ir/hy/news/world-i246522-Իրանի_տնտեսության_ապագան_անցնո_ւմ_է_տարանցիկ_միջանցքներով
Այն պայմաններում, երբ Իրանը առևտրատնտեսական սահմանափակումների պատճառով ձգտում է դիվերսիֆիկացնել իր առևտրային ուղիները, տարածաշրջանային իրողությունները ցույց են տալիս, որ Իրանը միակ երկիրը չէ, որը նպատակ ունի դառնալ տարածաշրջանային տարանցիկ հանգույց։
(last modified 2026-06-12T07:58:12+00:00 )
Հունիս 12, 2026 11:14 Asia/Tehran
  • Իրանի տնտեսության ապագան անցնո՞ւմ է տարանցիկ միջանցքներով

Այն պայմաններում, երբ Իրանը առևտրատնտեսական սահմանափակումների պատճառով ձգտում է դիվերսիֆիկացնել իր առևտրային ուղիները, տարածաշրջանային իրողությունները ցույց են տալիս, որ Իրանը միակ երկիրը չէ, որը նպատակ ունի դառնալ տարածաշրջանային տարանցիկ հանգույց։

Թուրքիան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիան, Ադրբեջանը և նույնիսկ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ լայնածավալ ծրագրեր են իրականացնում՝ առևտրային երթուղիներ և դրանց հետ կապված ներդրումներ ներգրավելու համար։

Վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումները՝ սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմից մինչև համաշխարհային առևտրի երթուղիների վերափոխումն ու տնտեսական տերությունների մրցակցությունը մատակարարման շղթաների վերահսկողության համար, տարանցիկ միջանցքների նշանակությունը հասցրել են աննախադեպ մակարդակի։ Այս պայմաններում Իրանը հայտնվել է ուշադրության կենտրոնում առավել քան երբևէ։ Երկիրը գտնվում է Արևելքն ու Արևմուտքը, ինչպես նաև Հյուսիսն ու Հարավը միավորող խաչմերուկում և կարող է դառնալ Ասիայի, Եվրոպայի և տարածաշրջանի բազմամիլիոնանոց շուկաները կապող կարևոր օղակ։

Այս իրավիճակում Իրանը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում, որի մասին շատ երկրներ կարող են միայն երազել։ Հարավում բաց ծովերին, հյուսիսում՝ Կասպից ծովին միաժամանակյա հասանելիությունը, 15 երկրների հետ հարևանությունը, ինչպես նաև Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան, Կովկասը, Մերձավոր Արևելքն ու Եվրոպան կապող ուղիների վրա գտնվելը բացառիկ հնարավորություններ են ստեղծում Իրանի տնտեսության համար։

Տնտեսագետ Հասան Հասանխանին կարծում է, որ Իրանն ունի   աշխարհի առավել նպաստավոր աշխարհաքաղաքական դիրքերից մեկն ։

Նրա խոսքով՝ Իրանը անմիջական և անուղղակի սահմաններով կապված է տարածաշրջանի խոշոր շուկաների հետ, և հենց այդ հանգամանքը կարող է երկիրը վերածել տարածաշրջանի կարևորագույն առևտրային կենտրոններից մեկի։

Փորձագետի գնահատմամբ՝ եթե Իրանը կարողանա միջազգային ընկերություններին առաջարկել ամենաարագ և ամենացածր ծախսերով փոխադրումների երթուղիները, ապա կբարձրանա այդ ընկերությունների կողմից իրանական նավահանգիստներում, ազատ տնտեսական գոտիներում, լոգիստիկ ենթակառուցվածքներում և նույնիսկ արտադրական ձեռնարկություններում ներդրումներ կատարելու հավանականությունը։

Միաժամանակ, որքան մեծանա Հնդկաստանի, Ռուսաստանի և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև առևտրաշրջանառությունը, այնքան ավելի մեծ կլինի ներդրումների պահանջարկը նավահանգիստների, երկաթուղային ցանցերի, բեռնափոխադրման կենտրոնների, արտահանման տերմինալների և լոգիստիկ ծառայությունների ոլորտներում։

Այլ խոսքով՝ նշված միջանցքի զարգացումը կարող է դառնալ Իրանի տրանսպորտային և ենթակառուցվածքային ոլորտներում ներդրումների հիմնական խթանիչը և տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժը։