Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն
https://parstoday.ir/hy/news/world-i246806-Ադրբեջանն_ու_Թուրքիան_ստորագրել_են_ռազմական_լոգիստիկայի_վերաբերյալ_արձանագրություն
Ադրբեջանն ու Թուրքիան անցկացրել են ռազմական լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը նվիրված հանդիպում, որի արդյունքում ստորագրվել է աշխատանքային արձանագրություն։
(last modified 2026-06-19T14:47:30+00:00 )
Հունիս 19, 2026 18:12 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն

Ադրբեջանն ու Թուրքիան անցկացրել են ռազմական լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը նվիրված հանդիպում, որի արդյունքում ստորագրվել է աշխատանքային արձանագրություն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զինված ուժերի լոգիստիկական աջակցության հարցեր, այդ թվում՝ նյութական միջոցների տեղափոխումը, մատակարարման կազմակերպումը, բժշկական տարհանումը և դաշտային ստորաբաժանումների աջակցությունը։

Քննարկվել են նաև ռազմական լոգիստիկայի դերը ժամանակակից հակամարտություններում, խոցելիությունների բացահայտումը և զորքերի մատակարարման ինքնավարության մեծացումը։

Ըստ տեղեկությունների՝ թուրքական պատվիրակությունը նաև ստուգել է Ադրբեջանի զորամասերից մեկի լոգիստիկական կազմակերպությունը։ Հանդիպումից հետո կողմերը հաստատել են այս ոլորտում համագործակցությունը շարունակելու իրենց մտադրությունը։