ԵՄ պատվիրակության ղեկավար. Եվրոպան ուզում է ավելի ուժեղ լինել
https://parstoday.ir/hy/news/world-i24718-ԵՄ_պատվիրակության_ղեկավար._Եվրոպան_ուզում_է_ավելի_ուժեղ_լինել
Եվրոպան ուզում է ավելի ուժեղ լինել ու ավելի լիարժեք մասնակցել համաշխարհային գործընթացների կառավարմանը: Այս մասին հուլիսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ներկայացնելով Եմ նոր ռազմավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2016 05:34 Asia/Tehran
  • ԵՄ պատվիրակության ղեկավար. Եվրոպան ուզում է ավելի ուժեղ լինել

Եվրոպան ուզում է ավելի ուժեղ լինել ու ավելի լիարժեք մասնակցել համաշխարհային գործընթացների կառավարմանը: Այս մասին հուլիսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ներկայացնելով Եմ նոր ռազմավարությունը:

Հիշեցնելով, որ փաստաթուղթը անցած շաբաթ ներկայացրել է ֆեդերիկա Մոգերինին՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ դա կարեւոր փաստաթուղթ է, որը արտացոլում է աշխարհի ընկալումն այնպես, ինչպես ԵՄ-ն է պատկերացնում: Ռազմավարությունը ընդգրկում է թե ռիսկերը, թե հնարավորություններն ու նպատակները:

Պյոտր Սվիտալսկու խոսքով, ԵՄ-ն դրանով ցանկանում է ասել՝ Եվրոպան ուզում է լինել ավելի ուժեղ ու ավելի լիարժեք մասնակցել համաշխարհային գործընթացների կառավարմանը: ԵՄ ուժեղ կողմերն այն են, որ նա արտաքին առեւտրի ոլորտում թիվ մեկ գործընկեր է աշխարհի երկրների մեծ մասի համար, նկատել է դեսպանը, ներկայացնելով գործունեությնա հինգ հիմնական ուղղությունները՝ անվտանգության ուժեղացում, քաղաքացիների ու պետությունների կապերի ամրապնդում, համալիր մոտեցում հակամարտություններին, համագործակցություն տարածաշրջանային ծրագրերի շրջանակում, կառավարման բարելավում:

ԵՄ-ն մտադիր է համագործակցություն զարգացնել նաեւ Արեւելյան գործընկերութան մասնակից երկրների՝ առաջին հերթին նրանց հետ, որոնք ընտրել են ասոցացված անդամակցության ճանապարհը: Սա վերաբերում է տնտեսական ու էներգետիկ համագործակցությանը:

Նրա խոսքով, նոր ռազմավարությունը նաեւ նոր հնարավորություններ է բացում Հայաստանի հետ համագործակցության համար: