Չինաստան. Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ վերացվեն
https://parstoday.ir/hy/news/world-i247290-Չինաստան._Իրանի_դեմ_միակողմանի_պատժամիջոցները_պետք_է_հնարավորինս_շուտ_վերացվեն
Pars Today - Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը, ընդգծելով Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները հնարավորինս շուտ վերացնելու անհրաժեշտությունը, ողջունել է Թեհրանի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու հավանականությունը։
(last modified 2026-07-02T14:06:43+00:00 )
Հուլիս 02, 2026 17:35 Asia/Tehran
  • Չինաստան. Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ վերացվեն

Pars Today - Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը, ընդգծելով Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները հնարավորինս շուտ վերացնելու անհրաժեշտությունը, ողջունել է Թեհրանի նկատմամբ կիրառված սահմանափակումները վերացնելու հավանականությունը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին Pars Today-ը հաղորդել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունն չորեքշաբթի մամուլի ասուլիսում արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու հնարավոր քայլին և ասել. «Պեկինը միշտ կոչ է արել հնարավորինս շուտ վերացնել Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցները»։

 

Նա նաև հույս է հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ն պատշաճ կերպով կիրականացնեն նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, կշարունակեն բանակցությունները և կձգտեն հնարավորինս շուտ հասնել իրանական հարցի համապարփակ քաղաքական լուծմանը ։

 

2026 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելի ռեժիմը սկսեցին իրենց երկրորդ հարձակումը Իրանի վրա՝ կրկին բանակցությունների ընթացքում։ 2026 թվականի ապրիլի 9-ին Պակիստանի միջնորդությամբ հայտարարվեց ժամանակավոր հրադադարի մասին համաձայնություն, և Իսլամաբադում սկսվեցին Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցություններ։