Հուլիսի 5-ը՝ Գրչի օրն է
Շնորհավորում ենք մտքի, խոսքի, ստեղծագործության և մշակույթի նվիրյալների մեծարման օրը։
Այս տարի Գրչի օրը համընկել է նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողության հետ․ մի անձնավորության, որը վերջին չորս տասնամյակների ընթացքում եղել է գրողների, բանաստեղծների և ճշմարտության պատմողների ամենամեծ աջակիցներից մեկը։
Նրա մնայուն աջակցությունը Սրբազան պաշտպանության գրականությանը, գրքի և ընթերցանության նկատմամբ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությունը, արժեքավոր ստեղծագործությունների նկատմամբ գրած գնահատականները (թաղրիզները), ինչպես նաև Իսլամական հեղափոխության մարտիկներին և ակտիվ գործիչներին իրենց հուշերը գրի առնելու խրախուսումը նշանակալի դեր են ունեցել գաղափարական և փաստագրական գրականության զարգացման ու հզորացման գործում։
Գրիչը բանականության և ճանաչողության լեզուն է։ Իսկ երբ այն ծառայում է ճշմարտությանը, հավատքին և գիտակցությանը, կարող է դառնալ մի ժողովրդի պատմական հիշողության պահապանը: