Էյդ Ֆեթրը՝ մուսուլմանների գլխավոր տոներից է
https://parstoday.ir/hy/news/world-i24766-Էյդ_Ֆեթրը_մուսուլմանների_գլխավոր_տոներից_է
Մուսուլմանները նշում են Էյդ Ֆեթրի տոնը, որը հաջորդում է Ռամադանի պահքին։ Այն իսլամի կրոնական ամենակարևոր տոներից մեկն է՝ հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2016 11:39 Asia/Tehran
  • Էյդ Ֆեթրը՝   մուսուլմանների   գլխավոր տոներից է

Մուսուլմանները նշում են Էյդ Ֆեթրի տոնը, որը հաջորդում է Ռամադանի պահքին։ Այն իսլամի կրոնական ամենակարևոր տոներից մեկն է՝ հայտնում է RIA Novosti-ն:

Ըստ ավանդության՝ տոնը սահմանել է՝ Մոհամմեդ մարգարեն, 624թ.:

Տոնի օրը հավատացյալները հավաքվում են համատեղ աղոթքի: Նաև մուֆտին (կամ իմամը) հավատացյալների համար քարոզ է կարդում:

Այնուհետև հավատացյալները գնում են իրենց տները՝ Էյդ Ֆեթրը նշելու հարազատների հետ: Տոնի առթիվ ընդունված է առատ սեղաններ բացել, որոնց հրավիրվում են ընկերները, հարևանները, ծանոթները: