Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/world-i247756-Ով_է_ԹՐԻՓՓ_նախագիծը_ղեկավարող_Սոկոլովը._Հրապարակ
ԹՐԻՓՓ նախագիծը կղեկավարի Սոկոլովը։
(last modified 2026-07-16T09:52:55+00:00 )
Հուլիս 16, 2026 13:16 Asia/Tehran
  • Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

ԹՐԻՓՓ նախագիծը կղեկավարի Սոկոլովը։

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են: Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի սպոնսորներից է, մասնավորապես` 12 միլիոն դոլար ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ:

Նա մի շարք ներդրումային ֆոնդերի հիմնադիր է, տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել:

Բայց ամենազավեշտալին այն է, որ նա 1975 թվականին է ծնվել, Սանկտ Պետերբուրգում, ազգությամբ հրեա է, 2024 թվականին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ»: