Իրավանի. ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումները Իրանի վրա ռազմական հանցագործության օրինակ են
-
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Ամիր Սաիդ Իրավանի
Pars Today - ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչը դատապարտել են Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ագրեսիվ գործողություններն ու հարձակումները՝ ասելով. «Այս հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում են և ռազմական հանցագործության օրինակ են»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամենախիստ ձևով դատապարտում է Միացյալ Նահանգների կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ագրեսիվ գործողություններն ու դիտավորյալ թիրախավորումը։
Իրավանին ընդգծել է, որ քաղաքացիական թիրախների դեմ բազմաթիվ հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում են և ռազմական հանցագործան օրինակ են, որոնց համար Միացյալ Նահանգները կրում է միջազգային լիակատար պատասխանատվություն։
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը ընդգծել է. «Այս անօրինական զինված հարձակումների շարունակությունը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, նավարկության ազատությանը, տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի անվտանգությանը»։