Ժնևում Իրանի դեսպան․ ԱՄՆ-ի հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին պետք է դատապարտվեն
https://parstoday.ir/hy/news/world-i247802-Ժնևում_Իրանի_դեսպան_ԱՄՆ_ի_հարվածները_քաղաքացիական_ենթակառուցվածքներին_պետք_է_դատապարտվեն
Pars Today – Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ալի Բահրեյնին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին ուղղված նամակում նախազգուշացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող հարձակումների հումանիտար և մարդու իրավունքների հետևանքների մասին՝ կոչ անելով Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակին հստակ դիրքորոշում հայտնել և դատապարտել այդ հարձակումները։
(last modified 2026-07-17T13:51:04+00:00 )
Հուլիս 17, 2026 17:19 Asia/Tehran
  • Ժնևում Իրանի դեսպան․ ԱՄՆ-ի հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին պետք է դատապարտվեն

Pars Today – Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Ալի Բահրեյնին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին ուղղված նամակում նախազգուշացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող հարձակումների հումանիտար և մարդու իրավունքների հետևանքների մասին՝ կոչ անելով Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակին հստակ դիրքորոշում հայտնել և դատապարտել այդ հարձակումները։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում կատարելով IRIB լրատվական գործակալությանը, Ալի Բահրեյնին նշել է, որ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին հակասող այդ անօրինական հարձակումները խլել են բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք, ինչպես նաև լայնածավալ վնասներ են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին և կենսական նշանակության օբյեկտներին։
Նամակում որպես ԱՄՆ-ի հանցագորշությունների հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներ նշված են Թեհրան–Մաշհադ երկաթուղու մի շարք հատվածների թիրախավորումը, Դեհլորան քաղաքում խմելու ջրի արտադրական կայանի վնասումը, Հովեյզե և Դաշտե Ազադեգան շրջանների ցորենի պահեստարանների թիրախավորումը, Իրանի հարավում ձկնորսական նավերի վրա իրականացված հարձակումները, Ահվազի Բաղայի հիվանդանոցի հարակից տարածքում իրականացված հրթիռային հարվածները, ինչպես նաև Սեմնանի օդանավակայանի թիրախավորումը։
Նամակի մեկ այլ հատվածում Ժնևում Իրանի դեսպանը ցավ է հայտնել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը չի դատապարտել վերջին հարձակումները։ Նա ընդգծել է, որ այն պայմաններում, երբ խախտվել է ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկի տարածքային ամբողջականությունը, իսկ խաղաղ բնակչությունը շարունակում է կրել այդ հարձակումների հետևանքները, հստակ, ժամանակին և վճռական արձագանքի բացակայությունը կարող է տպավորություն ստեղծել, թե մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի կիրառման հարցում առկա է ընտրական մոտեցում։