Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i247810-Արևմուտքը_ՌԴ_ի_դեմ_մեղադրանքներն_օգտագործում_է_արդարացնելու_Եվրոպայի_ռազմականացումը._ԱԳՆ
Sputnik. Հակառուսական քարոզչությունն ուժեղացնելու համար Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներ է օգտագործում կիբեռտիրույթում «մշտական ​​չարամիտ գործունեություն» ծավալելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
(last modified 2026-07-18T06:18:16+00:00 )
Հուլիս 18, 2026 09:46 Asia/Tehran
  • Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ

Sputnik. Հակառուսական քարոզչությունն ուժեղացնելու համար Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներ է օգտագործում կիբեռտիրույթում «մշտական ​​չարամիտ գործունեություն» ծավալելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանց իրական նպատակը ռուսատյացությունն ուժեղացնելն է, ալարմիստական մթնոլորտ ձևավորելը, որն անհրաժեշտ է Եվրոպան «պաշարված ամրոցի» վերածելու համար, և հիմնավորելու հետագա ոչ բարեկամական միջոցառումները, արդարացնելու սեփական բավական ծախսատար ագրեսիվ ռազմամոլի պատրաստությունները, որոնք ակտիվության ուժեղացում են ներառում բոլոր գործառնական ոլորտներում` ցամաքում, օդում, ծովում, տիեզերքում և կիբեռտիրույթում», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Ինչպես նշել է Զախարովան, Արևմուտքը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել՝ մեղադրելով Ռուսաստանին «կիբեռտիրույթում չարամիտ գործողությունների» մեջ։

«Հուլիսի 13-ին Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարող մի շարք երկրներ և կազմակերպություններ իրականացրին համակարգված տեղեկատվական հարձակումների հերթական շարքը՝ անհիմն մեղադրելով մեր երկրին կիբեռտարածքում «մշտական ​​չարամիտ գործունեություն» իրականացնելու մեջ», – հայտնել է ռուսաստանցի դիվանագետը։