Պատերազմների պատճառով ԱՄՆ նավթավերամշակման գործարանները ծանրաբեռնված են աշխատում. FT
https://parstoday.ir/hy/news/world-i248042-Պատերազմների_պատճառով_ԱՄՆ_նավթավերամշակման_գործարանները_ծանրաբեռնված_են_աշխատում._ft
Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների պատճառով ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ։
(last modified 2026-07-23T16:19:34+00:00 )
Հուլիս 23, 2026 19:36 Asia/Tehran
  • Պատերազմների պատճառով ԱՄՆ նավթավերամշակման գործարանները ծանրաբեռնված են աշխատում. FT

Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների պատճառով ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ։

Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությանը:

Ամերիկյան նավթավերամշակման գործարաններն աշխատում են իրենց հզորության 96%-ով, իսկ Միջին Արևմուտքում և Ժայռոտ լեռների տարածքում գտնվող ձեռնարկությունները՝ 100%-ով: Պարբերականի տվյալներով՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումից հետո, որով մինչև հակամարտության սկսվելը անցնում էր նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, ընկերությունները կտրուկ ավելացրել են նավթամթերքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի արտահանումը:

«ԱՄՆ-ից արտահանման աճն օգնում է, բայց դա միայն վիրակապ է լուրջ հրազենային վերքի վրա», - նշել է Rabobank-ի էներգետիկ ոլորտի փորձագետ Ջո ԴեԼաուրան:

Նշվում է, որ իրավիճակն ավելի բարդանում է Կարմիր ծովում հութիների նավագնացության սպառնալիքների և Ռուսաստանից հումքի մատակարարումների կրճատման պատճառով: Նեկայում ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն օգտագործել նավթի ռազմավարական պաշարները։

« Հորմուզի նեղուցի փակումից հետո շուկայի կայունացման համար Վաշինգտոնն արդեն օգտագործել է 172 մլն բարել նավթի մոտ 77 %-ը: Նավթի ռազմավարական պահուստի ծավալը կրճատվել է մինչև 311 մլն բարել, ինչը 1983 թվականից ի վեր նվազագույն մակարդակն է», — նշում է թերթը:

Բացի այդ, Քուշինգի (Օկլահոմայի նահանգ) խոշորագույն ամերիկյան նավթապահեստում նավթի առևտրային պաշարները նույնպես մոտեցել են թույլատրելի նվազագույնին: