Ղալիբաֆ. Նրանք իրենց պատժեցին՝ նավթի եռանիշ գնով
https://parstoday.ir/hy/news/world-i248050-Ղալիբաֆ._Նրանք_իրենց_պատժեցին_նավթի_եռանիշ_գնով
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը ծաղրանքով է անդրադարձել ԱՄՆ-ի առաջացած խնդիրներին և համաշխարհային շուկայում նավթի գնի՝ 100 դոլարի սահմանը գերազանցելուն։
(last modified 2026-07-24T07:13:11+00:00 )
Հուլիս 24, 2026 10:26 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Նրանք իրենց պատժեցին՝ նավթի եռանիշ գնով

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը ծաղրանքով է անդրադարձել ԱՄՆ-ի առաջացած խնդիրներին և համաշխարհային շուկայում նավթի գնի՝ 100 դոլարի սահմանը գերազանցելուն։

Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ հղում կատարելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իր օգտահաշվում հրապարակել է պատկեր և ծաղրանքով անդրադարձել  ԱՄՆ-ի համար ստեղծված խնդիրներին և համաշխարհային շուկայում նավթի գնի՝ 100 դոլարի սահմանը գերազանցելուն։ Նա գրել է. «Նրանք ցանկանում էին պատժել Իրանին, սակայն իրենք իրենց պատժեցին եռանիշ նավթի գնով։ Ռազմավարություն՝ 10-ը 10-ից»։
Ղա;իբաֆը հավելել է, որ հրապարակված պատկերը համացանցում տարածված հայտնի մեմերից մեկն է, որը օգտատերերը կիրառում են՝ ցուցադրելու համար, թե ինչպես են ուրիշները անհեթեթ կերպով վնասում իրենք իրենց և միաժամանակ ներկայանում որպես զոհ։