Ղալիբաֆ. Նրանք իրենց պատժեցին՝ նավթի եռանիշ գնով
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը ծաղրանքով է անդրադարձել ԱՄՆ-ի առաջացած խնդիրներին և համաշխարհային շուկայում նավթի գնի՝ 100 դոլարի սահմանը գերազանցելուն։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ հղում կատարելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իր օգտահաշվում հրապարակել է պատկեր և ծաղրանքով անդրադարձել ԱՄՆ-ի համար ստեղծված խնդիրներին և համաշխարհային շուկայում նավթի գնի՝ 100 դոլարի սահմանը գերազանցելուն։ Նա գրել է. «Նրանք ցանկանում էին պատժել Իրանին, սակայն իրենք իրենց պատժեցին եռանիշ նավթի գնով։ Ռազմավարություն՝ 10-ը 10-ից»։
Ղա;իբաֆը հավելել է, որ հրապարակված պատկերը համացանցում տարածված հայտնի մեմերից մեկն է, որը օգտատերերը կիրառում են՝ ցուցադրելու համար, թե ինչպես են ուրիշները անհեթեթ կերպով վնասում իրենք իրենց և միաժամանակ ներկայանում որպես զոհ։