Wall Street Journal. Իսրայելին զարմացել է վերականգնվելու՝ Իրանի բարձր արագությունը
Wall Street Journal-ը գրում է, որ Իրանը կարճ ժամանակահատվածում վերականգնել է ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումների հետևանքով վնասված ենթակառուցվածքների զգալի մասը, ինչը զարմանք է առաջացրել Թել Ավիվում։
Պարբերականը գրում է, որ հրթիռային բազաները, կամուրջները, նավահանգիստները և արտադրական օբյեկտները վերականգնվել են նախնական գնահատականներից ավելի արագ տեմպերով։ Որոշ իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ այս հանգամանքը կասկածի տակ է դրել հարձակումների արդյունավետությունը և մտահոգություններ է առաջացրել Իրանի զսպման կարողությունների վերաբերյալ։
Pars Today-ը, անդրադառնալով այս հոդվածին, գրում է, որ արբանյակային պատկերները և արևմտյան ու իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները նույնպես վկայում են վերականգնման արագ ընթացքի մասին։
Նշվում է նաև, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի նախկին հրամանատար Ռան Կոխավը ընդունել է, որ Իրանը, ունենալով բարձր արդյունաբերական ներուժ, կարողացել է կրկին համալրել իր սպառազինության պահեստները և արագ վերականգնել վնասված ենթակառուցվածքները։