Brexit-ը չի փոխի Եվրամիության ընդլայնման կուրսը. Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i24808-brexit_ը_չի_փոխի_Եվրամիության_ընդլայնման_կուրսը._Մերկել
Չնայած բրիտանական հանրաքվեի՝ Brexit-ի արդյունքներին՝ Արևմտյան Բալկանների երկրները նախկինի պես շարունակում են մնալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներ, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2016 13:41 Asia/Tehran
  • Brexit-ը չի փոխի Եվրամիության ընդլայնման կուրսը. Մերկել

Չնայած բրիտանական հանրաքվեի՝ Brexit-ի արդյունքներին՝ Արևմտյան Բալկանների երկրները նախկինի պես շարունակում են մնալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներ, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

«Մեծ Բրիտանիայի որոշումից հետո ոչինչ չի փոխվել»,-ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում արևմտաբալկանյան պետությունների գագաթաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ հակառակը՝ խոսքն այնպիսի պայմանների մասին է, որոնք նրանք պետք է իրականացնեն, որպեսզի անդամակցության հարցում առաջընթացի հասնեն:

Կանցլերը, նկատի ունենալով Սերբիան, Ալբանիան, Կոսովոն և Մակեդոնիան, նշել է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը տարբեր մակարդակի է հասել:

Այն մասին, որ Brexit-ը (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն- Խմբ.) չի փոխի արևմտաբալկանյան երկրների` ԵՄ-ին անդամակցելու կուրսը, հայտարարել են նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Խորվաթիայի վարչապետ Տիխոմիր Օրեշկովիչը:

Երրորդ գագաթնաժողովին մասնակցում են ԵՄ 6 երկրների պատվիրակություններ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Խորվաթիայից, Սլովենիայից և 6 բալկանյան երկրներ՝ Ալբանիան, Կոսովոն, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան ու Բոսնիա և Հերցեգովինան: Հանդիպմանը մասնակցում է նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Գագաթաժողովի ընթացքում քննարկվում են ԵՄ-ի և Հարավարևելյան Եվրոպայի երկրների մերձեցման հեռանկարները:

http://galatv.am/

5/7/2016