Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն ահաբեկչություն է. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i248242-Կասպից_ծովում_իրանական_նավի_վրա_Ուկրաինայի_հարձակումն_ահաբեկչություն_է._Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ահաբեկչություն է որակել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումը:
(last modified 2026-07-29T07:01:15+00:00 )
Հուլիս 29, 2026 10:28 Asia/Tehran
  • Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն ահաբեկչություն է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ահաբեկչություն է որակել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ-ն, Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

«Դա իսկական ահաբեկչություն է։ Համաշխարհային պրակտիկայի տեսանկյունից, հավանաբար, առաջացել է վերածնվող ծովահենությունից», – ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումը անպատասխան չի մնա: