CNN․ Թրամփը փորձում է ելք գտնել Իրանի հետ պատերազմից
CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ճանապարհ գտնել Իրանի հետ պատերազմը ավարտելու համար, այն դեպքում, երբ Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներից ստանում է տարբեր և նույնիսկ հակասական ուղերձներ։
Ըստ Tasnim գործակալության՝ CNN-ը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է շարունակել ճնշումը Իրանի նկատմամբ և քննարկել @ehրանի դեմ ավելի շատ ռազմական գործողությունների տարբերակներ։
Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան ընդգծում է լարվածության նվազեցման և ռազմական բախումների ավարտի անհրաժեշտությունը։
Այս շրջանակում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Թրամփին է փոխանցել երկրի թագաժառանգի ուղերձը, որում նախազգուշացվել է պատերազմի շարունակության հնարավոր հետևանքների մասին։
Ամերիկյան լրատվամիջոցը կարծում է, որ Վաշինգտոնի դաշնակիցների միջև տեսակետների տարբերությունը Թրամփին դնում է բարդ իրավիճակի առաջ․ նա պետք է ընտրի՝ շարունակե՞լ ռազմական ճնշման ուժեղացումը, թե՞ գնալ լարվածության նվազեցման և համաձայնության ճանապարհով։