Մամուլի տեսություն 05-07-2016
«Հարևանների հետ զրո խնդիր» ռազմավարությամբ հայտնի դարձած Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այժմ թվում է ամենուրեք միմիայն խնդիրներ ու լարվածություն է հարուցում:
Ղոդս
Էրդողանը նոր թշնամիներ է ձեռք բերում և հիասթափեցնում իր հին բարեկամներին
Վերջին տարիներում Էրդողանի լարվածություն հարուցող քաղաքականություններն չարդյունավորվեցին և Թուրքիայի նախագահը հարկադրված նահանջեց իր նախկին կողմնորոշումներից:
Ղոդս թերթը հղում անելով «Նյու Յորք թայմզ»-ին գրում է.-«Հարևանների հետ զրո խնդիր» ռազմավարությամբ հայտնի դարձած Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այժմ թվում է ամենուրեք միմիայն խնդիրներ ու լարվածություն է հարուցում: Անցած տարվա ընթացքում ԻԼԻՊ-ի աշխարհազորայիններն ու քրդերը 14 անգամ թիրախավորել են այդ երկրի տարբեր կետերը: Նրանք սպանել են 280 հոգու և ահ ու սարսափ են առաջացրել զբոսաշրջիկների շրջանում,ինչից մեծապես տուժել է Թուրքիան: Պարբերականը նշում է, որ իր քաղաքականությամբ Էրդողանը զայրացնում է բարեկամ երկրներին ու նոր թշնամիներ է ձեռք բերում։
Ի դեպ Էրդողանը ավելի է մեկուսացել և Թուրքիայի հին դաշնակիցները, ինչպես ԱՄՆ-ն հուսահատվել են այդ երկրից՝ վերջին տարիներին ԻԼԻՊ-ի դեմ լուրջ քայլեր չձեռնարկելու պատճառով: Թեև Էրդողանը լուրջ որոշումներ չի կայացրել ԻԼԻՊ-ի հարցով , բայց դա լուրջ խնդիրներով է ուղեկցվել: Թուրքիայի պաշտոնյաները համոզված են ,որ ԻԼԻՊ-ը Աթաթուրքի անվան օդանավակայանում 44 հոգու մահվանը հանգեցրած պայթունների պատասխանատուն է:
Նա անցած ամռանը Թուրքիայի արևելյան շրջաններում թեժացրեց քրդերի դեմ պատերազմի բոցերը,ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ: Մյուս կողմից Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռը խոցելով հայտնվեց նոր մարտահրավերի առջև:
Էրդողանն այդ լարվածությունների մեջ այնքան միայնակ էր մնացել,որ անցած շաբաթ որոշեց համաձայնության գալ ՌԴ-ի և Իսրայելի ռեժիմի հետ,ինչը վկայում է նրա հուսալքության մասին»,եզրափակում է պարբերականը:
---
News.am
«Իզվեստիա». Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդել ԼՂ իրավիճակի վրա
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի կարգավորումը շատ ակտիվ է ընթանում, բայց առանց ավելորդ շտապողականության: Այդ մասին գրում է «Իզվեստիան»` վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրին:
«Ռուսաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է ճգնաժամն այնպես հաղթահարել, որպեսզի դրա բոլոր մասնակիցները, ներառյալ ինքը` Լեռնային Ղարաբաղը, դրանից առավելագույնս անցավ դուրս գան:
Ռուսական պլանը, մասնավորապես, նախատեսում է ԼՂՀ-ի եւ Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական կողմից», - գրում է պարբերականը:
«Իզվեստիայի» աղբյուրի խոսքով, Ռեջեփ Թայյիփ Էրդողանի նամակից հետո, որում նա ներողություն էր խնդրում ռուսական ՌՏՈՒ-ի խոցված ռմբակոծիչի համար, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հանգուցալուծման վրա:
---
News.am
Deutsche Welle
Գերմանիայի փոխկանցլերն առաջարկել է երիտասարդ բրիտանացիներին գերմանական քաղաքացիություն տալ
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կոչ է արել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս ապրող երիտասարդ բրիտանացիներին քաղաքացիություն տալ: Ըստ SWR Fernsehen-ի, այս մասին նա հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ:
«Եկեք նման հնարավորություն ընձեռենք Մեծ Բրիտանիայի երիտասարդ հպատակներին, որոնք ապրում են Գերմանիայում, Իտալիայում կամ Ֆրանսիայում, որպեսզի նրանք կարողանան ԵՄ քաղաքացիներ մնալ»,- փոխկանցլերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ը:
Lenta.ru-ի փոխանցմամբ, նա նշել է, որ բրիտանացի երիտասարդները չպետք է տուժեն այն բանի պատճառով, որ թագավորության հպատակների մեծ մասը կողմ է քվեարկել Brexit-ին:
---
News.am
Financial Times
Թուրքիան Ռուսաստանի հետ հաշտության պատճառով զիջումների կգնա Սիրիայի վերաբերյալ
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Թուրքիան Սիրիայի վերաբերյալ մի շարք զիջումների կգնա, հայտնում է Financial Times-ը` վկայակոչելով մի շարք աղբյուրների, հայտնում է Gazeta-ն:
Պարբերականի տվյալներով, Անկարան կարող է մեղմել Սիրիայի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը, մասնավորապես` կենտրոնանալ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի վրա եւ հրաժարվել սիրիական քաղաքական վարչակարգի անհապաղ փոփոխման պահանջից:
«Փոխզիջումներ եւ զիջումներ կլինեն քրդերի եւ ապստամբների վերաբերյալ: Սակայն Թուրքիան ամբողջությամբ չի հրաժարվի ընդդիմությունից, դա նրա շահերից չի բխում», — հայտնել է «Ֆաստակիմ Կամա Ումիրտ» ապստամբների խմբի ղեկավար Էզզեդին ալ-Սալամեն:
Բացի այդ, պարբերականը հայտնում է, որ Թուրքիան դեռեւս մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Սիրիայում դիրքորոշման մեղմման միջոցներ էր ձեռնարկել: Դրանց թվում է հետախուզության պետի պաշտոնանկությունը, որը պատասխանատու էր սիրիական խնդիրների համար, ինչը կարող է խոսել Բաշար Ասադի հետ գործարքի պատրաստակամության մասին: