ՌԴ-ն կհամագործակցի նրանց հետ, ովքեր հետաքրքրված են Հարավային Կովկասում անվտանգությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i249240-ՌԴ_ն_կհամագործակցի_նրանց_հետ_ովքեր_հետաքրքրված_են_Հարավային_Կովկասում_անվտանգությամբ
Ռուսաստանը պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգռված են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմամբ, հայտարարել Է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան․- գրում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-08-21T07:47:02+00:00 )
Օգոստոս 21, 2026 10:58 Asia/Tehran
  • ՌԴ-ն կհամագործակցի նրանց հետ, ովքեր հետաքրքրված են Հարավային Կովկասում անվտանգությամբ

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգռված են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմամբ, հայտարարել Է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան․- գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը նրանց հետ, ովքեր հոգ են տանում Հարավային Կովկասի ճակատագրի մասին և ովքեր պատրաստ են համակողմանի աջակցություն ցուցաբերել Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի միջև երկխոսության ապահովման հարցում»,- լրագրողներին ասել է Նեբենզյան:

Նա կարևորել է տևական խաղաղության ապահովումն ու առկա խնդիրների լուծումը:

Նեբենզյան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում անվտանգության պահպանմամբ և ամրապնդմամբ: