Մամուլի տեսություն 06-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i24964-Մամուլի_տեսություն_06_07_2017
ԻԼԻՊ-ը գնալով ավելի վտանգավոր է դառնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2016 12:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-07-2017

ԻԼԻՊ-ը գնալով ավելի վտանգավոր է դառնում:

«Շարղ» օրաթեր

ԻԼԻՊ-ը գնալով ավելի վտանգավոր է դառնում

«Շարղ» օրաթերթը գրում է«ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման և այդ երկրի մի խումբ պաշտոնյաներ բարձր են գնահատել Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ իրականացված  վերջին ռազմական  ձեռքբերումները։Իսկ ամերիկացի պաշտոնյաների մեկ այլ խումբ և այդ երկրի կառավարության կազմից դուրս փորձագետներն զգուշացրել են ,որ օդային ու ցամաքային հարձակումները մինչ այժմ չեն կարողացել պարտության մատնել ԻԼԻՊ-ին և նույնիսկ այդ հարցը կարող է ապագայում բացասական ազդեցություն ունենալ։Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով այն դեպքում ,երբ Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած վնասները համարյա վերջ են դրել այդ խմբավորման անպարտելի դիմագծին, բայց կարող է  ԻԼԻՊ-ը ներկայանալ ,որպես մի խմբակցություն,  որը սուննիների մոտ օրինականություն կունենա և նրանց անունից կպատերազմի  շիաների ու քրդերի դեմ։Ամերիկացի պաշտոնյաներից ոմանք էլ այն կարծիքի են, որ ԻԼԻՊ-ն Իրաքի Ֆալուջա քաղաքում և այլ շրջաններում տարածքներ է կորցրել, ուստի կարող է ռազմական այլ տակտիկաների դիմել։ ԱՄՆ հետախուզական ծառայության մի պաշտոնյա,ով չցանկացավ ներկայանալ, նախազգուշացրել է,որ Ֆալուջան և այլ քաղաքները կորցնելով, ԻԼԻՊ-ը  կարող է պարտիզանական քայլերի դիմել և Իրաքում խափանել Կառավարության սպասարկման ծրագրերը։Այն տարածքերը ,որոնք  գտնվում էին ԻԼԻՊ-ի տրամադրության տակ, այդ խմբին հնարավորություն էին տալիս նավթի վաճառքի միջոցով լավ եկամուտ ունենալ և այդ վայրերից հարձակվել Բաղադի վրա, հետևաբար ԻԼԻՊ-ն այդ տարածքները կորցնելով ,կորցրել է այն գումարը,որով շարունակում է իր գոյությունը»,-եզրափակում է «Շարղ» օրաթերթը։

---

«Ռեսալաթ» օրաթերթ

Քաղաքագետ․«Փողերի լվացման միջազգային կազմակերպության հետ համաձայնությունն Իրանի ռազմական ուժն է թիրախ դարձրել»

«Ռեսալաթ» օրաթերթը գրում է․-«Քաղաքագետ՝ Հասան Հանիզադեն ասել է ,որ Իրանի պաշտպանական կարողությունը կարմիր գիծ է,որից ոչ ոք չպետք է անցնի։ Իրանի Կենտրոնական բանկի և Փողերի լվացման կազմակերպության՝ (FITF)  միջև համաձայնության կապակցությամբ Հանիզադեն հստակեցրել է․-«Իրանի ժողովրդի կողմից ընդունելի չէ Արևմուտքի և միջազգային կառույցների հետ Իրանի ցանկացած համաձայնություն ու գործակցություն,որը կարող է հանգեցնել ռազմական կարողության թուլացմանը»։

«Եթե Փողերի լվացման կազմակերպության հետ համաձայնությունը լինի այն հարցերի հիմամբ,որոնք այսօր արծարծվում են երկրում , ապա այդ համաձայնությունն Իրանի ռազմական ուժն ու հզորությունն է թիրախ դարձնում, ընդսմին Իրանի պաշտպանական կարողությունն այն ռազմավարությունն է, որին հետևում է Իրանի իսլամական հանրապետությունը», եզրափակում է քաղաքագետը։

---

 

Galatv.am

Օբաման կրկին զիջում է Պուտինին Սիրիայում. The Washington Post 

«Արդեն մի քանի տարի Օբամայի վարչակազմի սիրիական քաղաքականությունն անցնում է  ձախողումների արատավոր շրջանի միջով»,- գրում է The Washington Post-ը: «Պետքարտուղար Քերրին բազմիցս բանակցել է Ռուսաստանի հետ հրադադարի կամ Դամասկոսում նոր կառավարության ստեղծման հարցով՝ նախազգուշացնելով Վլադիմիր Պուտինին եւ Բաշար Ասադին, որ համաձայնագրի պայմանների չկատարման դեպքում ԱՄՆ-ն կանցնի պլան B-ի, մասնավորապես, ավելի ակտիվորեն կաջակցեն սիրիական ապստամբներին»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանյան եւ սիրիական վարչակարգերը շարունակել են ռմբակոծել խաղաղ շրջանները, կիրառել քիմիական զենք եւ թույլ չեն տվել մարդասիրական բեռների մատակարարումները շրջափակված տարածքներում: Եվ դա զարմանալի չէ. չէ՞ որ ամեն անգամ ԱՄՆ-ն պատասխանում է նրանով, որ վերադառնում է ռուսների մոտ՝ առաջարկելով նրանց ավելի մեծ զիջումներ եւ աղերսելով նոր գործարք»,- գրում են լրագրողները:

«Այժմ դա կրկին տեղի ունեցավ: ԱՄՆ-ի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ Սիրիան եւ Ռուսաստանը կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմի պայմանները, որոնք փետրվարին Քերրին համաձայնեցրել էր: Շարունակվել են հարձակումներն արեւմտամետ ապստամբների վրա, թիրախավորված հարվածները հիվանդանոցներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, մարդասիրական օգնության արգելափակումը պաշարված քաղաքներին, որտեղ սովից երեխաներ են մահանում»,- գրում է պարբերականը:

Ինչպես հաղորդում է The Washington Post-ի լրագրող Ջոշ Ռոգինը, ի պատասխան դրան Օբամայի վարչակազմն առաջարկել է Մոսկվային հենց այն, ինչին մի քանի ամիս ձգտել է Պուտինը՝ առավել սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ ահաբեկիչներ համարվող ապստամբներին հարվածներ հասցնելու ծրագրի շուրջ, իսկ Ռուսաստանը կրկին խոստացել է սահմանափակել իր եւ ասադյան ռմբակոծությունների քանակն այն տարածքներում, որտեղ գտնվում են արեւմտամետ ուժերը:

«Վարչակազմի պաշտոնյաները պնդում են, որ չունեն այլ ընտրություն, բացի Պուտինի հետ  հաշտվելուց: Նրանց խոսքերով՝ նախկին պլան B-ն՝ ավելի մեծ աջակցությունն ապստամբներին, պարզապես կհանգեցնի առանց զգալի արդյունքների մարտական գործողությունների աճին: Օբաման, ըստ երեւույթին, լի է Սիրիայում իր ողբերգական սխալներից դաս չքաղելու վճռականությամբ: Եթե Պուտինն ընդունի ԱՄՆ-ի վերջին առաջարկն, այն կգումարվի արդեն իսկ հասցված վնասներին»,- եզրափակում են հեղինակները:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

---

 Galatv.am
Սնոուդենը ռուսաստանցի գործակալ է. Bild

Անվտանգության հարցերով ամերիկացի խորհրդատու եւ հակահետախուզության սպա Ջոն Շինդլերը կարծում է, որ Էդվարդ Սնոուդենն, ով նախկինում աշխատել է ԿՀՎ–ում եւ հիմա գտնվում է Ռուսաստանում, ռուսաստանցի գործակալ է։ Այդ մասին նա գրել է գերմանական Bild թերթում տպագրված հոդվածում։

«Յուրաքանչյուրն, ով պատկերացում ունի լրտեսության աշխարհի եւ այն ամենի մասին, ինչ վերաբերում է Ռուսաստանին, հասկանում է, որ Սնոուդենը համարվում է  դասալիք, ով համագործակցում է Մոսկվայի հատուկ ծառայության հետ»,– նշում է նախկին գործակալը։ Փորձագետները, Շինդլերի խոսքերով, համոզված են, որ այդ համագործակցությունն աշխատում է «ձեռքը ձեռք է լվանում» սկզբունքով։ «Արեւմուտքի հատուկ ծառայությունների յուրաքանչյուր աշխատակից, ով Ռուսաստանում ապաստան է գտնում, ընդունող երկրին կպատմի այն ամենն, ինչ իրեն հայտնի է։ Այստեղ այլ խոսք անգամ լինել չի կարող»։

Անձամբ Սնոուդենն ու նրա ներկայացուցիչները պնդում են, որ իբր չեն համագործակցել ռուսաստանյան կողմի հետ, իսկ  Wikileaks-ի տեղեկություններով, նրանք հրաժարվել են Ռուսաստանին տրամադրել գաղտնի տեղեկատվություն։ «Քանի որ  Wikileaks–ը ինքնին Կրեմլի դեմքն է, իսկ նրա հիմնադիր Ջուլիան Ասանժն առավել հաճախ զբաղվում է Պուտինի քարոզչությամբ, չկա ոչ մի հիմնավորում նրա պնդումներին լուրջ վերաբերվելու համար»,– մեկնաբանում է Շինդլերը։

«Ես չգիտեմ Արեւմուտքի որեւէ գործակալի, ով կհավատար Սնոուդենի անմեղությանը,– շարունակում է նա։ – Եթե անգամ Սնոուդենը չի համագործակցել ՌԴ հատուկ ծառայության հետ, ապա նա դարձել է առաջին դասալիքը 1917թ.-ից հետո»։

Բացի այդ, վերջերս Սնոուդենի հետ համագործակցության հարցը վերջնականապես պարզաբանեց Կրեմլը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ֆրանց Կլինցեւիչն ասել է. «Անկեղծ լինենք։ Սնոուդենը փոխանցել է գաղտնի ինֆորմացիա։ Հենց դրա համար էլ գոյություն ունի հատուկ ծառայությունը։ Եթե կա այն ստանալու հնարավորություն, ապա նրանք այդ հնարավորությունից կօգտվեն»։ Կլինցեւիչը, ինչպես ընդգծում է Շինդլերը, «չի զբաղվում անիմաստ խոսակցություններով, հետեւաբար Սնոուդենի՝ Կրեմլի հետ ունեցած կապի մասին նրա ասածները չի կարելի անտեսել»։

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան