ԵԱՏՄ–Իրան առևտրի ծավալները չեն նվազում. Օվերչուկ
https://parstoday.ir/hy/news/world-i249754-ԵԱՏՄ_Իրան_առևտրի_ծավալները_չեն_նվազում._Օվերչուկ
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չեն նվազում Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
(last modified 2026-09-03T08:45:34+00:00 )
Սեպտեմբեր 03, 2026 11:50 Asia/Tehran
  • ԵԱՏՄ–Իրան առևտրի ծավալները չեն նվազում. Օվերչուկ

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չեն նվազում Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շնորհիվ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։

Պայմանագիրը թույլ է տալիս պահպանել առևտրաշրջանառության ծավալները՝ չնայած Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված անկայուն իրավիճակին», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Իրանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ազդում է մինչև Պակիստան երկաթուղու կառուցման նախագծի վրա։

Օվերչուկը նաև նշել է`Իրանն առաջարկում է ԵԱՏՄ-ին պայմանավորվել ոչ սակագնային խոչընդոտների կարգավորման շուրջ։

«Վերջերս հանդիպել ենք Իրանի կառավարությունում առևտրային հարցերով զբաղվող գործընկերների հետ, և նրանք նույնպես բարձրացրել են այս հարցը։   Նրանք ասում են` շատ լավ, մենք համաձայնության ենք եկել սակագների շուրջ, եկեք բանակցենք ոչ սակագնային միջոցառումների մասին, քանի որ տեխնիկական կանոնակարգերի, հավաստագրման, անասնաբուժական և բժշկական վերահսկողության հարցերը ևս պետք է լուծվեն, որպեսզի մեր շուկաների միջև ապրանքների հոսքն ավելի արդյունավետ, ավելի արագ և մեր գործարար կառույցների համար հնարավորինս քիչ ծախսատար լինի», – հայտարարել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ սա այն է, ինչով ԵԱՏՄ-ն կզբաղվի առաջիկայում։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը փոխարինեց 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին:

 Նոր փաստաթուղթը նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ի) և Իրանի ԱՏԳ-ի միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրը և տարածաշրջանում ստեղծելով արդյունաբերական-լոգիստիկ կապեր:

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը: