ցՎելայաթի․ Իրանի հարևանության քաղաքականությունն Իսլամական Հանրապետության տարածաշրջանային մոտեցման առանցքն է
https://parstoday.ir/hy/news/world-i250212-ցՎելայաթի_Իրանի_հարևանության_քաղաքականությունն_Իսլամական_Հանրապետության_տարածաշրջանային_մոտեցման_առանցքն_է
Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու տարածաշրջանային համագործակցության զարգացումն ԻԻՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են։ Այս մոտեցումն ընդգծում է հարակից երկրների ներուժի օգտագործումը՝ կայունության, անվտանգության, ինչպես նաև տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման նպատակով։
(last modified 2026-09-16T06:55:50+00:00 )
Սեպտեմբեր 16, 2026 10:21 Asia/Tehran
  • ցՎելայաթի․ Իրանի հարևանության քաղաքականությունն Իսլամական Հանրապետության տարածաշրջանային մոտեցման առանցքն է

Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու տարածաշրջանային համագործակցության զարգացումն ԻԻՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են։ Այս մոտեցումն ընդգծում է հարակից երկրների ներուժի օգտագործումը՝ կայունության, անվտանգության, ինչպես նաև տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման նպատակով։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին՝ ԻԻՀ առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Իրաքյան Քուրդիստանի «Քուրդիստանի հայրենասիրական միության» նախագահ Բաֆել Թալաբանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի և հարևան երկրների հարաբերությունների կարևորությունը՝ նշելով, որ Իրաքը միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերություններում։
Վելայաթին, անդրադառնալով տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ներուժին, հավելել է, որ Իրանը և նրա հարևանները կարող են սեփական հնարավորությունների վրա հիմնվելով հաղթահարել առկա խնդիրները և թույլ չտալ, որ արտաքին ուժերը որոշիչ դեր ստանձնեն տարածաշրջանային հարաբերություններում։
Բաֆել Թալաբանին անդրադառնալով Իրանի և Իրաքի ժողովուրդների միջև կայուն կապերին, նշել է, որ երկու երկրների հարևանությունը երկկողմ հարաբերությունների համար կարևոր կապիտալ և հենարան է։