Իսրայելցի վերլուծաբան. Նեթանյահուն չի համարձակվում նույնիսկ մեկ գիշեր մնալ Նյու Յորքում
https://parstoday.ir/hy/news/world-i250542-Իսրայելցի_վերլուծաբան._Նեթանյահուն_չի_համարձակվում_նույնիսկ_մեկ_գիշեր_մնալ_Նյու_Յորքում
Իսրայելցի վերլուծաբանը նշել է, որ Իսրայելի ռեժիմն ամբողջ աշխարհում դարձել է ատելի և մեկուսացված։
(last modified 2026-09-25T08:02:56+00:00 )
Սեպտեմբեր 25, 2026 11:18 Asia/Tehran
  • Իսրայելցի վերլուծաբան. Նեթանյահուն չի համարձակվում նույնիսկ մեկ գիշեր մնալ Նյու Յորքում

Իսրայելցի վերլուծաբանը նշել է, որ Իսրայելի ռեժիմն ամբողջ աշխարհում դարձել է ատելի և մեկուսացված։

Նա գրել է, որ Բենիամին Նեթանյահուի այցը Նյու Յորք այլևս նախկինի նման չէ, և նա ձերբակալվելու վախի պատճառով այլևս չի համարձակվում անգամ մեկ գիշեր անցկացնել այդ քաղաքում։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ իսրայելցի վերլուծաբան Շալոմ Երուշալմին, The Times of Israel-ում հրապարակված հոդվածում գրել է. «Նեթանյահուն հինգշաբթի օրը գրեթե գաղտնի և մեկ այլ քաղաքից ժամանեց Նյու Յորք»։

Անդրադառնալով  Իսրայելի ռեժիմի միջազգային մեկուսացմանը, նա նշել է. «Ամբողջ աշխարհում Իսրայելը դարձել է ատելի և անընդունելի ռեժիմ, և այս իրավիճակը ոչ միայն չի բարելավվեծոի, այլև օրեցօր ավելի է վատանալու»։

Երուշալմին շարունակելով քննադատել Իսրայելի ռեժիմի վարչապետի գործունեությունը՝ անդրադարձել է միջազգային ասպարեզում Նեթանյահուի և  ռեժիմի դիրքերի անկմանը և հարց է բարձրացրել, թե ինչպես է Թել Ավիվը հասել այնպիսի վիճակի, որ Նեթանյահուն պետք է գաղտնի փախչի ՄԱԿ-ի միջանցքներով և փաստացի վտարվի դեմոկրատների ու հանրապետականների կողմից՝ անգամ չկարողանալով հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի ռեժիմի վարչապետը և նրա կինն ուրբաթ վաղ առավոտյան՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթից ընդամենը մի քանի ժամ անց, լքել են Նյու Յորքը։

Դա տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճից լայնածավալ բողոքի ակցիաների և մի շարք դիվանագիտական պատվիրակությունների դուրս գալուց հետո։