Ամերիկացի վերլուծաբան. Իրանին ռազմական ճանապարհով պարտության մատնելն անհնար է
https://parstoday.ir/hy/news/world-i250760-Ամերիկացի_վերլուծաբան._Իրանին_ռազմական_ճանապարհով_պարտության_մատնելն_անհնար_է
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա և ամերիկյան արտաքին քաղաքականության վերլուծաբանն, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հզոր պաշտպանական կարողություններին, Վաշինգտոնի պատերազմատենչ պաշտոնյաներին ուղղված իր գրառման մեջ ընդգծել է. «Դուք չեք կարող Իրանին ռազմական ճանապարհով պարտության մատնել»։
(last modified 2026-10-01T12:28:51+00:00 )
Հոկտեմբեր 01, 2026 15:57 Asia/Tehran
  • Ամերիկացի վերլուծաբան. Իրանին ռազմական ճանապարհով պարտության մատնելն անհնար է

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա և ամերիկյան արտաքին քաղաքականության վերլուծաբանն, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության հզոր պաշտպանական կարողություններին, Վաշինգտոնի պատերազմատենչ պաշտոնյաներին ուղղված իր գրառման մեջ ընդգծել է. «Դուք չեք կարող Իրանին ռազմական ճանապարհով պարտության մատնել»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Դանիել Դևիսը X-ում գրել է. «Տասնամյակներ շարունակ Իրանը չի պատրաստվել օդային պատերազմում հաղթելու համար, այլ զբաղվել է պաշտպանական ամրությունների կառուցմամբ, որպեսզի կարողանա դիմակայել նման պատերազմի»։

Իրանը համեմատելով գրանիտից կազմված լեռան հետ, որը համարվում է Երկիր մոլորակի ամենակարծր բնական ապարներից մեկը, նա հավելել է. «Իրականությունն այն է, որ դուք չեք կարող ոչնչացնել գրանիտե լեռը անգամ միջուկային զենքով, ուստի չեք կարողանա Իրանին ռազմական ճանապարհով պարտության մատնել»։

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպան այնուհետև նախազգուշացրել է ԱՄՆ-ի մոլորված և պատերազմատենչ նախագահին՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը, նախքան Իրանի դեմ ռազմական ագրեսիայի նոր փուլ մտնելը, պետք է ընդունի Իրանի հետ պատերազմի օբյեկտիվ   իրողությունները և որոշումներ կայացնի դրանց հիման վրա, այլ ոչ թե քաղաքական այնպիսի պատմույթների ու հռետորաբանության, որոնք կարող են թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը։

Նա հավելել է. «Եթե որևէ մեկը երևակայում է, թե Իրանը թույլ կտա մեզ հարձակվել այնպես, ինչպես ցանկանում ենք, և համարժեք պատասխան հարված չի իրականացնի, ապա նա ապրում է երևակայական աշխարհում»։

Ամերիկացի վերլուծաբանը նաև նշել է, որ Իրանը մինչ այժմ ցույց է տվել, որ կարող է պատասխանել բոլոր հարվածներին, հավելելով. «Մենք նույնպես ապացուցել ենք, որ չունենք բավարար պաշտպանական կարողություններ՝ նրանց ամբողջությամբ կանգնեցնելու համար»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նախքան Արևմտյան Ասիայում հակամարտությունների հետագա սրումը, ԱՄՆ-ին անհրաժեշտ է իրավիճակի անկեղծ գնահատական, նա հավելել է. «ԱՄՆ-ի ամենախելամիտ ռազմավարությունը ոչ թե գործողությունների հետևանքները հաշվի չառնելով՝ իրավիճակն ավելի սրելն է, այլ մինչև այս հակամարտության գինը ԱՄՆ-ի համար զգալիորեն բարձրանալը՝ այս շրջապտույտից դուրս գալու ուղի գտնելը»։

Դևիսն ընդգծել է. «Ներկայիս իրավիճակից դուրս գալը, նույնիսկ եթե դա նշանակի ԱՄՆ-ի շահերի համար վատ համաձայնության հասնել, շատ ավելի լավ է, քան ռազմական իրողությունները անտեսելը և հարձակումները շարունակելը՝ այն կեղծ հույսով, թե կհասնենք մեր ցանկությանը»։

Նա գրել է. «Իրանի դեմ պատերազմում մեր ամենամեծ սխալներից մեկը հավատալն էր, որ լարվածության սրումը մեզ համար որևէ հետևանք չի ունենա»։