Լուկաշենկոն զգուշացնում է Հայաստանին. Արևմուտքի խոստումները չեն փոխարինի ռուսական շուկային
Հոկտեմբեր 03, 2026 17:05 Asia/Tehran
Բելառուսի նախագահը զգուշացրել է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հեռանալու և առանց հստակ տնտեսական երաշխիքների, Երևանի կողմից Արևմուտքի խոստումների վրա հույս դնելու տնտեսական հետևանքների մասին։
Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չշտապել միությունից դուրս գալու հարցում Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Անդրադառնալով եվրոպական շուկայի թվացյալ գրավչությունը՝ Լուկաշենկոն հարցրել է, թե արդյոք Հայաստանը գործնական ծրագիր ունի՞ իր ներկայիս շուկաները փոխարինելու համար, թե՞ պարզապես հույսը դնում է Արևմուտքի քաղաքական խոստումների վրա։ Նա ընդգծել է, որ Եվրասիական շուկայի տնտեսական օգուտներից չպետք է հրաժարվել՝ առանց ծախսերը հաշվարկելու։
Դիտորդների կարծիքով, Հայաստանը Եվրոպային մոտեցնելու Արևմուքտի խոստումները հիմնարար տնտեսական հարց են առաջացնում. կարո՞ղ է Եվրոպան իրականում փոխարինել այն շուկաներին ու ենթակառուցվածքներին, որոնք Երևանը կարող է կորցնել այս փոփոխության գործընթացում։