ԱՄՆ ֆինանսների նախարար․ Ժողովուրդը գնաճի ծանր անիվների տակ ճզմվել է
Հոկտեմբեր 03, 2026 17:27 Asia/Tehran
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, անդրադառնալով գնաճի հետևանքով այդ երկրի բնակչության կրած տնտեսական ճնշմանը, ասել է․ «Ամերիկացի ժողովուրդը գնաճի ծանր անիվների տակ ճզմվել է»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Բեսենթը, քննադատելով ԱՄՆ նախկին վարչակազմի մոտեցումը, հավելել է․ «Թրամփի վարչակազմը Բայդենի վարչակազմի նման մարդկանց չի ասի, թե նրանց տնտեսական վիճակը լավ է»։
Անդրադառնալով մարդկանց տնտեսական վիճակի դժվարություններին՝ նա ասել է․ «Երբեմն ինձ զգում եմ շտապօգնության բժիշկի պես»։