Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի դիրքորոշումը. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i251130-Պուտինը_Թրամփին_է_փոխանցել_իրանական_կողմի_դիրքորոշումը._Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել իրանական կողմի` հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ տեսլականը:
(last modified 2026-10-10T11:19:41+00:00 )
Հոկտեմբեր 10, 2026 14:34 Asia/Tehran
  • Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի դիրքորոշումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել իրանական կողմի` հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ տեսլականը:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանի գագաթնաժողովի շրջանակում շփումների ընթացքում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին:

«Եվ հետո արդեն Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսլականը», - հայտնել է Պեսկովը:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։