Մամուլի տեսություն 07-07-2016
Բրիտանիայի Անկախություն կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Ֆարաջը, ով ոչ մի ջանք ու եռանդ չխնայեց Բրիտանիային ԵՄ-ից դուրս բերելու համար ասել է, որ հանրաքվեով ցանկանում էր վերադարձնել իր երկիրը, իսկ այժմ ցանկանում է վերադարձնել իր կյանքը։
«Շարղ» օրաթերթ
Փախուստ հանցանքի վայրից
«Հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ընթացքում ցանկանում էի վերադարձնել երկիրս, իսկ այսօր Ձեզ ասում եմ ,որ ցանկանում եմ վերադարձնել կյանքս», հայտարարել է Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավար, Brexit-ի ջատագով Նայջել Ֆարաջը, երբ դեռ երկու շաբաթ էլ չի անցել Brexit-ից: Այդ հայտարարությամբ Ֆարաջը նմանում է այն հանցագործներին ,որոնք փախչում են հանցանքի վայրից:
Բրիտանիայի Անկախություն կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը, ով հանդիսանում է Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելու գաղափարի գլխավոր կողմնակիցը, հայտարարել է, որ հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Ֆարաջը, ով ոչ մի ջանք ու եռանդ չխնայեց Բրիտանիային ԵՄ-ից դուրս բերելու համար նաև ասել է, որ հանրաքվեով ցանկանում էր վերադարձնել իր երկիրը, իսկ այժմ ցանկանում է վերադարձնել իր կյանքը։ Նա Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ֆոնին Լեյբորիստական կուսակցության ազդեցիկ պատգամավոր և Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության կողմնակից` Ջո Կոքսի սպանությունից ժամեր առաջ փախստականներին նսեմացնող պաստառով մեծարեց նացիների հիշատակը: «Ես որոշել եմ հեռանալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։ ԵՄ-ից դուրս գալու հաղթանակը հանրաքվեում նշանակում է, իմ քաղաքական հավակնություններն իրականացել են։ Ես եկա այս պայքարին բիզնեսից, քանի որ ցանկանում էի, որ մենք լինենք ինքնակառավարվող, այլ ոչ թե ցանկանում էի դառնալ կարիերային քաղաքական գործիչ»,-ասել է Ֆարաջն իր ելույթի ժամանակ։ Նա հայտարարել է, որ հասել է իր նպատակին՝ հունիսի 23-ին հանրաքվեում Բրիտանիան կողմ քվեարկեց ԵՄ-ն լքելու օգտին: Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ կպահպանի պատգամավորի իր մանդատը Եվրախորհրդարանում և «Եվրոպան՝ ազատության և ժողովրդավարության կողմնակից» խմբակցության փոխնախագահի պաշտոնում:
Նայջել Ֆարաջը,ով 1999 թվականից ի վեր եղել է Եվրախորհրդարանում Բրիտանիայի ներկայացուցիչը , դարձյալ իր ցանկությունն է հայտնել ԵՄ-ի հետ բրիտանական բանակցող թիմում ընդգրկվելու համար : Նա հավակնել է ,թե իր փորձառություններով կարող է Բրյուսելի հետ քաղաքական ու առևտրական շահավետ համաձայնագիր մշակելու գործում աջակցել Լոնդոնին: Նա խոստացել աջակցել կուսակցության գալիք նախագահին, որը ընտրվելու է սեպտեմբերին կայանալիք կուսակցության համագումարում:
---
Nesw.am
Independent. Բրիտանիան պետք է համագործակցի ՌԴ-ի հետ՝ հանուն ԻՊ-ի դեմ հաղթանակի
Բրիտանիան պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, եթե ուզում է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, գրում է The Independent-ը:
Հայտնի է, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը ներկայացրել է մի զեկույց, որում ասվում է, որ երկրների միջեւ հարաբերությունները «ամենացածր մակարդակում են»: Բացի դրանից փաստաթղթում նշված է Ռուսաստանի մասին գիտելիքների պակասը բրիտանացի պաշտոնյաների շրջանում, նաեւ Մոսկվայի հետ երկխոսության վերականգնման ու ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը:
Հոդվածագիրը աջակցում է այս նախաձեռնությանը: Նրա կարծիքով երկկողմ հարաբերությունների վատացման պատճառներից են դարձել բրիտանացի նախարարների կողմից Ռուսաստանի վերաբերյալ կանոնավոր քննադատությունները: Ընդ որում այս քննադատություններն իրականում զայրացնում են նաեւ շատ արեւմտաեվրոպական դիվանագետների, քանի որ ձախողում են Մոսկվայի հետ հավաքական երկխոսությունը, մասնավորապես Սիրիայի հարցում:
Տեսաբանը վստահ է, որ ԻՊ-ի դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել Ռուսաստանի հետ համագործակցություն հարթելու համար, ու դա վերաբերում է ոչ միայն Մեծ Բրիտանիային, այլեւ ՆԱՏՕ-ի մյուս երկրներին: Տվյալ համատեքստում նշվում է նաեւ այն, որ Ստամբուլի օդանավակայանում պայթյունների կազմակերպիչները ծագումով նախկին խորհրդային հանրապետություններից էին:
Մոսկվայի ու Վաշինգթոնի միջեւ արդեն համագործակցություն է հաստատվել՝ Սիրիայի օդային տարածքը համատեղ օգտագործելու հարցում, շարունակում է հեղինակը: Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցություններից հետո փոխգործակցությունը կտարածվի նաեւ այլ օպերատիվ հարցերի վրա:
Սակայն պարբերականն ընդունում է, որ դեռ անհայտ է,արդյոք Բրիտանիայի նոր կառավարությունն ունակ կլինի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Միանգամայն հավանական է, որ հիմնական ջանքերն ուղղված լինեն ԵՄ կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին ու տնտեսությունը փրկելուն, հայտնում է Gazeta–ն:
---
News.am
Reuters. ՌԴ-ն եւ ՆԱՏՕ-ն ավելացնում են ռազմական ներկայությունն ամբողջ Արեւելյան Եվրոպայում
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ավելացնում են ռազմական ներկայությունն ամբողջ Արեւելյան Եվրոպայում, ինչի առիթով երկու կողմի պաշտոնյաներն էլ սկսել են խոսել սառը պատերազմի ոգով նոր դիմակայության վտանգի մասին: Ռուսաստանի համար տարածաշրջանում ռազմավարական առանցքային տարր է Կալինինգրադը: ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի եւ Լիտվայի միջեւ գտնվող ռուսական այդ տարածքը Կրեմլին թույլ է տալիս զորքեր տեղակայել Դաշինքի հյուսիսային թեւում: Այս մասին գրել է Reuters գործակալության թղթակից Լիդիա Քելլին:
Հոդվածի համաձայն, հուլիսի սկզբին Կալինինգրադ Reuters-ի լրագրողների եռօրյա այցի ընթացքում «ռազմական ներկայության աճի բավականաչափ ակնհայտ վկայություններ կային». «Բեռնատարները նավահանգստից ռազմական տեխնիկա էին փոխադրում դեպի ցամաքի խորքերը, զինծառայողների ոչ մեծ խմբեր էին ժամանում, բազաներից մեկի հարեւանությամբ անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, ամենուր մեկ այլ բազայի շինարարություն էր ընթանում, որտեղ ռազմական ռադարների համակարգ է տեղակայված»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը չի պատասխանել Կալինինգրադում նոր ուժերի տեղակայման մասին հարցերին: «Սակայն այդ գործունեության մեծ մասը համապատասխանում է ռազմական վերլուծաբանների կարծիքներին եւ արեւմտյան դիվանագետների ենթադրություններին, որ Ռուսաստանը պատրաստվում է Կալինինգրադում նոր հակաօդային համակարգեր տեղադրել, որոնք կարող են մարտահրավեր նետել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդանավերին: Ռուսական ռազմական ներկայության աճի հարցը լինելու է նաեւ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում»,- գրել է Քելլին:
«Խոսելով տարածաշրջանում սպառնալիքների մասին, մենք իսկապես կարող ենք նշել վերջին օրերին ռուսական ագրեսիայի ինտենսիվության աճի մասին,- Reuters-ին ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը: Այդ սպառնալիքները շատ կարեւոր նշանակություն ունեն, դրանք վտանգավոր են, ՆԱՏՕ-ն մշտապես մտածում է դրանց մասին»:
«Կալինինգրադից վերլուծաբան Վլադիմիր Աբրամովի խոսքով, Մոսկվան չի ծրագրում Կալինինգրադը հեղեղել զորքերով եւ զինտեխնիկայով, այլ մտադիր է թարմացնել շրջանի ռազմական ենթակառուցվածքները: Աբրամովի կարծիքով, Արեւմուտքն ու Ռուսաստանը հավասարաչափ մեղավոր են այժմյան դիմակայության հարցում»,- գրում է հեղինակը:
«Կալինինգրադի զորքերը լրջորեն թարմացվում են որակապես, այլ ոչ քանակապես: Մեր գլխավոր շտաբը հասկանում է, որ հիմարություն է այստեղ մեծ թվով զորքեր տեղակայելը»,- ասել է Աբրամովը: