Ռուս-վրացական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի եւ Իրանի հետ միջազգային նախագծերով
Հուլիս 08, 2016 16:14 Asia/Tehran
«Միասնական էներգետիկական համակարգի դաշնային ցանցային ընկերության» կառավարման նախագահ Անդրեյ Մուրովը Վրաստանում հանդիպել է Վրաստանի էներգետիկայի նախարարության եւ «ՍակՌուսէներգո»-ի ղեկավարությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իրանի հետ միջազգային նախագծերում «ՍակՌուսէներգո»-ի մասնակցության մոտեցումները, հաշվի առնելով ավելի վաղ ստորագրված փաստաթղթերը եւ Վրաստանում էլեկտրաէներգիայի զարգացման գլխավոր սխեմաները: Որպես սկզբունքային պայմաններ, նշվել են նախագծերի տնտեսական նպատակահարմարությունը եւ ընկերության ֆինանսական կայունության պահպանումը:
«ՍակՌուսէներգո»-ն «ԴՑԸ ՄԷՀ»-ի եւ Վրաստանի Էներգետիկայի նախարարության համատեղ ընկերությունն է, հայտնում է Sputnik-Գրուզիան:
Պիտակ