ՆԱՏՕ-ն երկխոսության է ձգտում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i25318-ՆԱՏՕ_ն_երկխոսության_է_ձգտում_Ռուսաստանի_հետ._Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Ռուսաստանը չի կարող և չպետք է մեկուսացված լինի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 06:55 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն երկխոսության է ձգտում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Ռուսաստանը չի կարող և չպետք է մեկուսացված լինի:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Վարշավայի գագաթնաժողովում:

Դաշինքի ղեկավարը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում և նոր « սառը պատերազմ» չի ցանկանում:

«Մենք շարունակում ենք ձգտել կառուցողական երկխոսության Ռուսաստանի հետ: Մոսկվան կարևոր դեր է խաղում Եվրոպայում և դրա շուրջ անվտանգության մարտահրավերները հաղթահարելու գործում», - լրագրողներին հայտնել է Ստոլտենբերգը:

orer.am

9/7/2016