Դիլմա Ռուսեֆը հրաժարվել է ինքնակամ լքել Բրազիլիայի նախագահի պաշտոնը
https://parstoday.ir/hy/news/world-i25357-Դիլմա_Ռուսեֆը_հրաժարվել_է_ինքնակամ_լքել_Բրազիլիայի_նախագահի_պաշտոնը
Սենատի որոշմամբ Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավոր հեռացված Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ մտադիր չէ ինքնակամ հեռանալ պաշտոնից, փոխանցում է Telesur ալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 08:39 Asia/Tehran
  • Դիլմա Ռուսեֆը հրաժարվել է ինքնակամ լքել Բրազիլիայի նախագահի պաշտոնը

Սենատի որոշմամբ Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավոր հեռացված Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ մտադիր չէ ինքնակամ հեռանալ պաշտոնից, փոխանցում է Telesur ալիքը:

«Ես չեմ հանձնվի, ես ունեմ պատիվ և արժանապատվություն»,- ասել է նա:

Նշվում է, որ Ռուսեֆը նման հայտարարություն է արել Սան Պաուլոյում ֆեմինիստների հետ հանդիպման ժամանակ:

Հունիսի կեսերին Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ համաձայն է պետության ղեկավարի նոր ընտրություններին:

Մայիսի 12-ին Բրազիլիայի սենատը որոշում էր կայացրել ժամանակավոր հեռացնել երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին իր պաշտոնից: Նա կասկածվում է կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությանը խոչընդոտելու համար։

shabat.am

9/7/2016