Էկոլոգիական մանկապարտեզ Իտալիայում. Ամենալավը երեխաներին
Հուլիս 09, 2016 08:54 Asia/Tehran
Իտալիայի MCA – Mario Cucinella Architects նախագծային բյուրոն Գվաստալա քաղաքում մանկապարտեզ է կառուցել:
Նոր շենքը փոխարինել է 2 հին կառույցներին, որոնք վնասված են եղել երկրաշարժից: Մանկապարտեզը նախատեսված է մինչև 3 տարեկան 120 երեխայի համար, հայտնում է gogetnews.info-ն:
Ճարտարապետները շեշտը դրել են բնության հետ երեխաների սերտ կապի վրա: Աշխատանքում օգտագործվել են շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող վերամշակված նյութեր, հատկապես փայտ, որն ապահովում է շենքի ջերմամեկուսացման բարձր աստիճան:
Տեղադրված են անձրևաջրի հավաքման և վերամշակման, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործման վահանակներ:
Պիտակ