Ասանժը պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը
https://parstoday.ir/hy/news/world-i2554-Ասանժը_պատրաստ_է_հանձնվել_Մեծ_Բրիտանիայի_ոստիկանությանը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի Անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը, որը քննում է իր բողոքը, որոշում ընդունի ոչ իր օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 11:46 Asia/Tehran
  • Ասանժը պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի Անօրինական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը, որը քննում է իր բողոքը, որոշում ընդունի ոչ իր օգտին:

«Եթե ՄԱԿ-ը վաղը հայտարարի, որ ես պարտվել եմ իմ գործն ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի, ես ուրբաթ կեսօրին դուրս կգամ դեսպանատնից՝ թույլ տալով բրիտանական ոստիկանությանը ձերբակալել ինձ, քանի որ հետագա բողոքարկման համար լուրջ հեռանկար չկա»,- գրել է նա WikiLeaks-ի Twitter-ի էջում:

Եթե աշխատանքային խումբը որոշում ընդունի հօգուտ Ասանժի, նա ակնկալում է անձնագրի անհապաղ վերադարձ և ձերբակալության փորձերի դադարեցում:

armedia.am

4/3/2016