Հուլիսի 11-ն Ազգաբնակչության համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i25618-Հուլիսի_11_ն_Ազգաբնակչության_համաշխարհային_օրն_է
ՄԱԿ-ի տվյալներով՝ 1987 թվականի հուլիսի 11-ին Երկրի բնակչությունը կազմել է շուրջ 5 մլրդ մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2016 05:54 Asia/Tehran
  • Հուլիսի 11-ն Ազգաբնակչության համաշխարհային օրն է

ՄԱԿ-ի տվյալներով՝ 1987 թվականի հուլիսի 11-ին Երկրի բնակչությունը կազմել է շուրջ 5 մլրդ մարդ:

Այդ օրը պայմանականորեն կոչվել է Հինգ միլիարդի օր (Five Billion Day): Երկու տարի անց՝ 1989 թվականին, ՄԱԿ-ը համաշխարհային տոն է հիմնել՝ Ազգաբնակչության համաշխարհային օր (World Population Day), որն ամեն տարի նշվում է հուլիսի 11-ին:

Ըստ Calend-ի, ՄԱԿ-ի կանխատեսմամբ, մինչեւ 2050 թվականը Երկրի վրա 7.9-ից մինչեւ 10.9 մլրդ մարդ կլինի՝ կախված ընտանիքի պլանավորման արդյունավետ ծրագրերից: