Մամուլի տեսություն 11-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i25645-Մամուլի_տեսություն_11_07_2016
Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու փորձն Օբամայի ամենալավ տարբերակն է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2016 11:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   11-07-2016

Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու փորձն Օբամայի ամենալավ տարբերակն է

 

galatv.am

Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու փորձն Օբամայի ամենալավ տարբերակն է. The Los Angeles Times

 

«Հեշտ է թերահավատորեն վերաբերվել Օբամայի վարչակազմի՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու փորձերին՝ այդ երկրում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմական գործողությունները համակարգելու առաջարկին,- ասվում է The Los Angeles Times թերթում։ – Վաշինգտոնի եւ Մոսկվայի միասնական  ճակատը բազմիցս փլուզվել է»։

«Սակայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության թարմացումը, քիչ հավանական է, թե ոչ, ավելի շուտ կհանգեցնի զինված հակամարտության ավարտին բանակցությունների միջոցով, քան նախագահ Օբամայի քննադատների առաջարկը՝ ռազմական գործողություններ ընդդեմ Ասադի»,– կարծում է հոդվածի հեղինակը՝  հիշեցնելով Պետքարտուղարության 51 աշխատակիցների առաջարկն՝ օգտագործել թեւավոր հրթիռներ։

Միեւնույն ժամանակ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, որը մինչ օրս ուղղված է եղել «Իսլամական պետության» եւ նման խմբավորումների, այլ ոչ թե Ասադի ռեժիմի դեմ, կարող է հանգեցնել ՌԴ զորքերի հետ առճակատման, ասվում է հոդվածում։ Այդ խնդիրը կառաջանա նաեւ, եթե ԱՄՆ-ն փորձի Սիրիայում ստեղծել «ոչ թռիչքային գոտի»։

«Օբամայի վարչակազմն ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին առաջարկել է միանալ «Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության՝  Ալ-Քաիդայի սիրիական ճյուղի  դեմ օդային համագործակցության ընդլայնմանը։ Եթե Պուտինն ընդունի ԱՄՆ-ի առաջարկը, դա կարող է հանգեցնել ավելի ընդարձակ երկկողմ համագործակցության»։

«Որքան էլ որ դա նյարդայնացնի, Սիրիայում Մոսկվայի հետ համագործակցելու հնարավորությունն ավելի նախընտրելի է, քան Ասադին հեռացնելու փորձերն՝ Ամերիկայի ռազմական գործողությունների միջոցով»,- ամփոփում են հեղինակները։

 

Աղբյուր՝ The Los Angeles Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

 

 

 

«Ջամե Ջամ»

Մոնաֆեղները և վահաբականները սնանկացել են

 

Միջինարևելյան հարցերով քաղաքագետը Փարիզում Մոնաֆեղին ահաբեկչական խմբակի նիստում Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության նախկին պետի ներկայությունը , մոնաֆեղների և վահաբականության երկու թևերի սնանկացման վկայությունն է գնահատել :

«Ջամե Ջամ» օրաթերթին տված հարցազրույցում , Հասան հանիզադեն ասել է .-«Թարաքի Ալ-Ֆեյսալը մասնակցում է Մոնաֆեղների նիստին , այն դեպքում , երբ Սաուդյան Արաբիայի ԱԳ Նախարար ՝ Ադել Ալ-Ջոբայրը վերջերս բռնագրավյալ Պաղետին կատարած այցում ,  բանակցություններ է անցկացրել Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի քաղաքականությունների համադրման ուղղությամբ» :

Հանիզադեի ասածով , Փարիզում մոնաֆեղների նիստին Ալ-Ֆեյսալի ներկայությունը փաստորեն համարվում է ահաբեկչական խմբավորման դագաղի վերջին սեպը , քանզի վահաբականության ու մոնաֆեղների միջև առկա կապը , վկայում է Սիոնիստական ռեժիմի հետ այդ ոճրագործ երկու խմբերի համագործակցության մասին :

Իրանցի քաղաքագետի կարծիքով , Սիրիայի ճգնաժամի հինգ տարիներ ընթացքում , Սաուդյան Արաբիան հսկայական գումարներ ծախսելով և քաղաքական քայլեր ձեռնարկելով չհաջողեց իր նպատակներում , ուստի այսօր փորձում է որոշ ահաբեկչական խմբերի օգնությամբ , խստացնել Իրանի և Սիրիայի կառավարության կողմնակից երկրների վրա ճնշումները :

Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության նախկին պետը շաբաթ օրը մասնակցել է Փարիզում անցկացվող մոնաֆեղին խմբակի հանդիպմանը : Այդ ահաբեկչական խմբավորումը տարիներ շարունակ գործունեություն է ծավալել արևմտյան երկրների աջակցությամբ : Խմբակը խոստացել էր , որ հաղթելու է ԻԻՀ-ին : նա հավակնել էր , թե Իրանը միջամտում է արաբական երկրների գործերին և Ռիադը կանխելու է այդ միջամտողական քայլերը :

 

 

 

 

«Ղոդս»

Ճապոնիան բյուջե է հատկացրել ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար

 

Բանգլադեշում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումների հետևանքով , որը խլեցին յոթ ճապոնացիների կյանքեր , այդ երկիրը որոշել է ավելացնել թաքֆիրական խմբի և ահաբեկչության դեմ պայքարին հատկացված բյուջեն :

«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Տոկիոյի  կառավարությունը նշել է , որ հարձակումների փաստին հիմնվելով , պետք է ավելի լուրջ պայքարել ահաբեկչության դեմ , իսկ դրա համար հավելյալ բյուջե է հարկավոր» :

Ճապոնիան , որ ավելի վաղ Ասիայում և Միջինա Արեևլքում գրասենյակներ էր բացել ՝ ահաբեկչության մասին ինֆորմացիա հավաքելու նպատակով , հանդես է եկել ահաբեկչության դեմ միջազգային ավելի լուրջ պայքար մղելու պահանջով : Ի դեպ կառավարությունը հայտարարել է , որ բյուջեի մի մասը ծախսվելու է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին վնասազերծելու համար :

Կանխատեսվում է , որ կառավարության նկատի առած բյուջեի հավելումն իրականացվելու է տնտեսական ընդհանուր բյուջեի համատեքստում : Գումարը կազմում է 98 միլիարդ 940 միլիոն դոլար : Թեև կառավարությունը դեռևս չի հայտարարել ահաբեկչության դեմ պայքարին հատկացված բյուջեի չափը , սակայն ամենայն հավանականությամբ , այս ծրագրի իրականացման համար միլիարդավոր յեն է անհրաժեշտ լինելու :

Ճապոնիայի մամուլի գրությամբ , երկրի տնտեսությունն արդեն խոցելի իրավիճակում է գտնվում , սակայն երկրի իշխող կուսակցությունը Սենատում քննարկել է բյուջետային  նախագծի վերջնականացման հարցը : Բյուջեի միասը հատկացվելու է արտերկրում ճապոնիայի դեսպանատների անվտանգությունն ամրապնդելու համար :

Ահաբեկչության հարձակումների դեմ պայքարինՃապոնիայի կողմից հատկացված վերջին բյուջեն կազմել է 15 միլիոն 500 հազար դոլար :

 

 

 

 

 

armedia.am

Էրդողանը Մերկելին պահանջ է ներկայացրել Հայոց ցեղասպանության հետ կապված

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Ինջիրլիքի ռազմաբազա այցելության թույլտվություն տրամադրելու պահանջը` Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hürriyet» թերթի կայքին:

Մերկելի և Էրդողանի երկխոսությունը կայացել է hուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների գագաթնաժողովի շրջանակներում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը այցելել Ինջիրլիքում միայն մեկ պայմանով, այն է, որ Մերկելը հրապարակայնորեն պետք է հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը:

Նման պահանջ ներկայացնելու համար Էրդողանը որպես հիմք է ընդունում այն հանգամանքը, որ կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը և որոշ այլ պաշտոնյաներ հունիսի 2-ին ներկա չեն եղել Ցեղասպանության բանաձևի  քվեարկությանը:

«Spiegel Online» գերմանական լրատվակայք, անդրադառնալով թեմային, նշել է, որ Էրդողանի նման պահանջի իրագործումը անհնար է քանի որ այդ դեպքում Մերկելը, փաստորեն, պետք է դեմ դուրս գա ողջ Բունդեսթագին: