Թուրքիայից բարձրաստիճան պատվիրակություն կայցելի Ռուսաստան
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել հուլիսի 14-ին կառավարության բարձրաստիճան պատվիրակություն Ռուսաստան ուղարկելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնությունից ստացած հրավերին ի պատասխան: Թուրքիայի պատվիրակության կազմում կընդգրկվեն մշակույթի և զբոսաշրջության, կապի, ծովագնացության և հաղորդակցության, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ:
Այցի շրջանակում կքննարկվեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև չարթերային թռիչքների վերսկսմանը, զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելուն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը, ինչպես նաև ապագայում զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցեր: