Էյֆելյան աշտարակը հայտնվել է թանձր ծխի մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i26221-Էյֆելյան_աշտարակը_հայտնվել_է_թանձր_ծխի_մեջ
Փարիզում Էյֆելյան աշտարակը հայտնվել է թանձր ծխի մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 05:15 Asia/Tehran
  • Էյֆելյան աշտարակը հայտնվել է թանձր ծխի մեջ

Փարիզում Էյֆելյան աշտարակը հայտնվել է թանձր ծխի մեջ:

Համացանցը ողողված է դա պատկերող լուսանկարներով և տեսանյութերով, որոնք Նիսում ավելի քան 70 մարդու կյանք խլած հարձակումից հետո խուճապ են առաջացրել: Այդուհանդերձ, Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ հրդեհն առաջացել է Ազգային տոնի՝ Բաստիլի օրվա առիթով հրավառության ժամանակ տեխնիկական անհարթության պատճառով: Հրդեհը մարվել է: Ոստիկանությունը կոչ է արել չտարածել խուճապ առաջացնող սուտ լուրեր ահաբեկչության և պայթյունների մասին:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, հարձակում է տեղի ունեցել: Հաղորդվում է մոտ 70 զոհի և 120-ից ավելի վիրավորների մասին: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդն սպանվել է ոստիկանների կողմից: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ Փարիզ է վերադարձել Ավինյոնից: Նա կժամանի Ներքին գործերի նախարարություն, որտեղ սկսել է աշխատել ճգնաժամային խումբը: