ԵՄ-ն մտադիր է Թեհրանում ներկայացուցչություն բացել
https://parstoday.ir/hy/news/world-i26224-ԵՄ_ն_մտադիր_է_Թեհրանում_ներկայացուցչություն_բացել
Արտաքին և անվտանգության հարցերով Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԵՄ-ն Թեհրանում ներկայացուցչություն է բացելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 05:35 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտադիր է Թեհրանում ներկայացուցչություն բացել

Արտաքին և անվտանգության հարցերով Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԵՄ-ն Թեհրանում ներկայացուցչություն է բացելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Իրան-վեցնյակ համընդգրկուն համատեղ գործողությունների ծրագրի ստորագրման առիթով Մոգերինիի արած հայտարարության մեջ:

ԵՄ-ն հիշեցնում է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, մասնավորապես առևտրի, էներգետիկայի, մարդու իրավունքների, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, միգրացիայի, շրջակա միջավայրի պահպանության, անդրազդային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

«Եվրոպական միությունն աջակցում է համագործակցության քայլ առ քայլ զարգացման ռազմավարությանը, որն իր ընդգրկմամբ ընդհանրական է: Այս մոտեցման համատեքստում ԵՄ-ն պատրաստվում է պատվիրակություն բացել Թեհրանում»,- նշված է Մոգերինիի հայտարարության մեջ:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը ձեռք էր բերվել մեկ տարի առաջ Իրանի և վեցնյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) միջև: