Մամուլի տեսություն 15-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i26263-Մամուլի_տեսություն_15_07_2016
Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարող անժամկետ բնույթ կրել
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 09:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   15-07-2016

Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարող անժամկետ բնույթ կրել

«Ղոդս»

Քերի.«Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարող անժամկետ բնույթ կրել»

 

ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպմանը ԱՄՆ Պետքարտուղարն ասել է , որ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարող անժամկետ բնույթ կրել :

«Ղոդս» օրաթերթը գրելէ  .-«ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է , որ Վլադիմիր Պուտինը և Ջոն Քերին ընդգծել են ԻԼԻՊ  խմբավորման և «Ալ-Նոսրա» ճակատի դեմ ճնշումների ինտենսիվացման անհրաժեշտությունը : ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն , Քերիի և Պուտինի հանդիպումը տևել է երեք ժամ : Զրուցակիցները կարևորել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման նպատական դիվանագիտական իրական քայլերի իրականացումը» :

Քերին նշել է.-«հնարավոր չէ անժամկետ կարգով շարունակել ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը» :

Քերին Մոսկվա է այցելել ՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար տեղեկատվական համագործակցության ծավալման մասին ռուսական կողմին առաջարկ ներկայացնելու նպատակով :

ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակի ասածով , Քերին և Պուտինը կարող են ազդեցիկ քայլեր անել ՝ հրադադարի ռեժիմի հաստատման և իշխանափոխության մասին Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև բանակցությունները վերսկսելու համար նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ : Քերբին նաև ասել է , որ ԱՄՆ ԱԳ նախարարը Սիրիայի կառավարությանն է ճանաչել հրադադարի ռեժիմի խախտման մեղավորը և մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ :

ԱՄՆ-ՌԴ բանակցությունները շարունակվելու են ուրբաթ օրը ՝ Քերի-Լավրով հանդիպման ընթացքում :

Հանդիպմանը Պուտինը վստահեցրել է , որ Օբաման բարյացակամ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում :

 

 

 

«Համշահրի»

Թրեզա Մեյը յունկերից ժամանակ է խնդրել ՝ ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու համար

 

Բրիտանիայի նորընտիր վարչապետը Ժան Քլոդ յունկերին ասել  է.-«Բրիտանիան ցանկանում է Եվրամիության հետ դրական բանակցություններ ունենալ , սակայն միության կազմից դուրս գալու համար . –ամանակի կարիք ունի» :

«Համշահրի» օրաթերթը գրել է .-«Եվրահանձնաժողովի նախագահին հղած նամակում , Բրիտանիայի վարչապետը գրել է , որ իր երկրին ժամանակ է անհրաժետ ՝  ԵՄ-ի կազմից դուրս գալու համար : Մեյի խոսնակն ասել է , որ վարչապետն անձամբ է այդ մասին հայտարարել» :

Բրիտանիայի վարչապետը նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ ՝ Բարաք Օբամայի հետ : Նա ընդգծել է ԱՄՆ-ի հետ գերազանց հարաբերությունները պահպանելու և այդ երկրի հետ տեղեկատվական համագործակցություն ունենալու համար իր երկրի հանձնառությունը : Զրուցակիցները խոսել են նաև փոխհարաբերությունների հույժ կարևորության մասին :

Ըստ աղբյուրի , վարչապետը շեշտել է , որ Բրիտանիան ցանկանում է մնալ Եվրամիության կարևոր գործընկերը և նրա հետ համագործակցել անվտանգության հարցերում , նաև ահաբկչության դեմ մղվող պայարում :

 

 

 

hayeli.am

Ֆրանսիան` իսլամիստների «սրի» տակ

 

Սարսափելի ահաբեկչություն է տեղի ունեցել երեկ երեկոյան Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում` Միջերկրական ծովի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում, Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնակատարության հրավառությունից հետո։

Առնվազն 80 մարդ է զոհվել, 120 մարդ վիրավորվել է, երբ ծանրաքաշ, հեռահար բեռնատարը բարձր արագությամբ մխրճվել է Ֆրանսիայի ազգային տոնը նշելու համար հավաքված բազմության մեջ:

Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են, որ ոստիկանությունը կրակ է բացել և սպանել վարորդին, ով բեռնատարը ավելի քան 1,5 կիլոմետր վարել է մարդկային բազմության միջով: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին հայտարարել է, որ բեռնատարի վարորդը նաև կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Ավելի ուշ ոստիկանները բեռնատարի մեջ զենք և նռնակներ են հայտնաբերել: «Սա ամենասարսափելի ողբերգությունն է մեր քաղաքի պատմության ընթացքում», – Թվիթերում գրել է Նիսի քաղաքապետը:

Ականատեսների համաձայն՝ բեռնատարն անդադար զիգզագաձև շարժումներով վրաերթի է ենթարկել մարդկանց 2 կմ շարունակ: Նա նաև կրակել է ամբոխի ուղղությամբ: Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանության ուժերի կողմից:

Արյունալի իրադարձություններից ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը «հարձակում է, որի ահաբեկչական բնույթը հնարավոր չէ հերքել», Օլանդը հայտարարել է, թե «ամբողջ Ֆրանսիան է իսլամիստական ահաբեկչության վտանգի տակ»: Նա ասել է, որ Ֆրանսիան, թեև սարսափած է տեղի ունեցածից, սակայն միշտ լինելու է ավելի ուժեղ, քան նրան խփել ցանկացողները»: Օլանդը հայտնել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր հուլիսի 26-ին, կերկարաձգվի ևս երեք ամսով: «Մենք կուժեղացնենք մեր գործողությունները Սիրիայում և Իրաքում: Մենք կշարունակենք իրենց իսկ որջում հարվածել նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Ֆրանսիայի դատախազությունը միջադեպի առնչությամբ գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով: Քաղաքային իշխանությունները Նիսի բնակիչներին կոչ են արել միառժամանակ մնալ տներում։ Բեռնատարի վարորդի ինքնությունն առայժմ չի պարզվել: Ահաբեկչական որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման կապակցությամբ: Սա արդեն երրորդ ահաբեկչական հարձակումն է Ֆրանսիայում վերջին շուրջ մեկուկես տարվա ընթացքում:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Նիսում արյունալի հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալները, իր պաշտոնական կայքում գրում է բրիտանական The Daily Mail-ը: «Ֆրանսիական ԶԼՄ-ներում չհաստատված տվյալներով՝ «Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը»,- գրում է կայքը։

Կասկած չկա, որ հուլիսի 14-ի օրը ահաբեկիչները մտածված են ընտրել, այդ օրը ամբողջ Ֆրանսիան և աշխարհի բոլոր ֆրանսիական համայնքները նշում են Բաստիլի գրավման օրը:

Իսլամիստները պատերազմ են հայտարարել ոչ միայն Ֆրանսիային, որն ակնհայտորեն դարձյալ սարսափելի ահաբեկչության է ենթարկվում, այլև ողջ Եվրոպան:

Դեռ նոյեմբերին Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո շատ ջրեր են հոսել, բայց ակնհայտ է, որ Ֆրանսիան, Եվրոպան, եթե կուզեք` աշխարհն այլևս անվտանգ չէ: Իսլամիստների դեմ իրականացվող պայքարը կարող է ձգվել այնքան,  և այդչափ էլ կարող է ձգվել նրանց վրեժը` քաղաքակիրթ աշխարհից:

Աշխարհն անվտանգ չէ: Այս փաստը ակներև է, սակայն աշխարհն անվտանգ դարձնելու և իսլամիստներին ոչնչացնելու խնդիրը մնացել է օդում: Գերտերություններին չի հաջողվում դա իրագործել:

Մետաքսյա Շալունց

 

 

 

hayeli.am

Ինտենսիվ բանակցություններ ՀՀ-ԵՄ հարցով

 

«ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Հայաստան-Եվրամիություն շրջանակային համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցությունները  ինտենսիվ են: ԵՄ հետ ավելի է աշխուժացել քաղաքական երկխոսությունը, տեղի են ունենում բարձրաստիճան փոխայցելություններ, բարձր մակարդակի քաղաքական շփումներ, հանդիպումներ են եղել ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատարի, ԵԽ նախագահի և այլոց հետ, որոնք առիթներ էին ամենաբարձր մակարդակով վերհանելու մեր համագործակցությանն առնչվող խնդիրները: ԵՄ հետ առանձնակիորեն քննարկվել են արևելյան գործընկերության վերանայված քաղաքականության ընթացքը: Հայկական կողմը ողջունել է, որ վերանայման գործընթացին ներգրավվել են նաև քաղաքացիական հասարակությանը»,- «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ  ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ընդհանրության հիմքում՝ տարբերություններով հանդերձ, պետք է լինի ընդհանուր արժեքների զարգացումը:

Նազարյանը արձանագրեց, որ 2015թ.-ին Ռիգային արևելյան գործընկերության երկրների չորրորդ գագաթաժողովին հաստատվեց մոտեցումը՝ որպես ԵՄ և մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշ, վերահաստատվեցին ԵՄ-ՀՀ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ ընդհանուր ըմբռնումը, ուղենիշները:

«Ռիգայից հետո էլ Հայաստանը հետամուտ է եղել դրույթների կատարմանը, դրանց անշեղ իրականացմանը:2015թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում ազդարարվեց նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Արդեն կայացել են քաղաքական, ոլորտային, առևտրային հարցերի շուրջ բանակցային մի քանի փուլեր, որոնք ես կբնութագրեի արդյունավետ, գործընթացը դինամիկ: Մեր նպատակն է բանակցությունների արդյունքում ձևավորել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարգավորող իրավական հիմք, որը կարտացոլի ԵՄ հետ նախորդ քննարկումների բովանդակությունը, այսօրվա մեր հարաբերությունների էությունը, խորությունը: Ակնկալում ենք տեսանելի ապագայում ավարտին հասցնել այս կարևորագույն գործընթացը»,- շեշտեց Կարեն Նազարյանը:

Փոխնախարարը նշեց, որ կարևոր էր ընտրական նոր օրենսգրքում ընդդիմության ու իշխանության միջև կնքված համաձայնագիրը՝ փոփոխությունների կատարման վերաբերյալ, կառավարության հետ աշխատանքը, շարունակական աջակցությունը, օժանդակությունը՝ Հայաստանում մի շարք բարեփոխումներ կատարելու համար, քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի համար: