Մամուլի տեսություն 16-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i26440-Մամուլի_տեսություն_16_07_2016
ԱՄՆ Կոնգրեսի զեկույցի մի բաժնում , անդրադարձ է եղել այն մասին , որ 11-սեպտեմբերյան դեպքերի ինքնաթիռների առևանգիչները վճարվել են
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2016 13:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   16-07-2016

ԱՄՆ Կոնգրեսի զեկույցի մի բաժնում , անդրադարձ է եղել այն մասին , որ 11-սեպտեմբերյան դեպքերի ինքնաթիռների առևանգիչները վճարվել են

«Ղոդս»

28 էջանոց զեկույցը բացահայտել է

 

ԱՄՆ Կոնգրեսի զեկույցի մի բաժնում , անդրադարձ է եղել այն մասին , որ 11-սեպտեմբերյան դեպքերի ինքնաթիռների առևանգիչները վճարվել են  ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի ժամանակի դեսպան ՝ արաքայազն Բանդեր Բին Սուլթանի կողմից :

«Ղոդս» օրաթերթը գրել է .-« 11-սեպտեմբերյան հարձակումներում սաուդացիների դերակատարության մասին զեկույցում նշված է  , որ դեպքերի ինքնաթիռների առևանգիչները վճարվել են  ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի ժամանակի դեսպան ՝ արաքայազն Բանդեր Բին Սուլթանի կողմից : Առևանգիչներից մեկի  ՝ Աբու Զոբեյդեի հեռախոսատետրում , ով ձերբակալվել է 2002 թ.-ին Պակիստանում , գտնվել է մի ընկերության հեռախոսահամար , որը կատարել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի ժամանակի դեսպան ՝ արաքայազն և այդ երկրի հետախուզական ծառայությունների նախարար ՝ Բանդեր Բին Սուլթանի բնակարանի աշխատանքները : Զեկույցում նշաված է , որ Օսամա Բասնանի անունը հիշատակվում է , որպես առևանգիչների աջակից , ով գումարներ է ստացել Բանդեր Բին Սուլթանի կնոջից» :

Բասնանը 1998 թվականի մայիսի 14-ին Բին սուլթանից ստացել է 15 հազար դոլար : Նա գումարներ է ստացել նաև դեսպանի կնոջից :

 

 

 

 

galatv.am

Սիրիայի դեմ սկսել ուղղակի ռազմական գործողություններ նշանակում է անտեսել Լիբիայի դասը

 

«Պետդեպարտամենտի «անհամաձայնության ալիքի» հուշագիրը, որը հայտնվել էր մամուլում անցյալ ամիս, պարզապես կառավարությունում եւ դրա սահմաններից դուրս լայնորեն տարածված հերթական արտահայտությունն է, որ Ամերիկայի ներգրավվածությունը Սիրիայում մարտական գործողություններին անհրաժեշտ է եւ հաջող կլիներ»,- The New York Times-ում գրում են  պրոֆեսոր Սթիվեն Սայմոնը եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տնօրեն Ջոնաթան Սթիվենսոնը:

«Եթե Մոսկվան անհրաժեշտ է համարել միջամտել ի պատասխան ամերիկամետ ապստամբներին Վաշինգտոնի գաղտնի աջակցության, տրամաբանական է ենթադրել, որ վերջինս ավելի կոշտ կվճարեր բաց օժանդակության համար,- ասվում է հոդվածում: -Ավելին, այս հեռանկարը թերեւս Մոսկվայի հիմնական շարժառիթն է օդուժ թողնել Սիրիայում եւ հազարավոր զինվորականներ, ինչպես նաեւ պարբերաբար անցկացնել այնտեղ գործողություններ եւ հավաստիացնել սիրիական կառավարությանը, որ աջակցությունը Ռուսաստանի կողմից անսահման կլինի

«Սիրիայի կառավարության դեմ սկսել ուղղակի ռազմական գործողություններ նշանակում է անտեսել Լիբիայի հիմնական դասը. որ իշխանափոխությունը պատրաստվածության բացակայության դեպքում դուռ է բացում ծայրահեղական խմբավորումների առջեւ,- կարծում են հեղինակները: – ԱՄՆ-ի, ինչպես հասուն ժողովրդավարությունների մեծ մասի մոտ, պակասում է կոպտությունը եւ քաղաքական տոկունությունը»:

«Գիտնականները հիշեցնում են, որ 400 հազար մարդ զոհվել է Սիրիայում, 600 հազար մարդ սովի է մատնված, իսկ միլիոնավոր մարդիկ անօթեւան են դարձել: -Անփույթ վերաբերմունքն այս սարսափելի պատերազմին միանգամայն անընդունելի կլիներ: Սակայն ԱՄՆ-ն արդեն ներդրել է ավելի քան 5 մլրդ դոլար, որպեսզի մեղմի այդ տառապանքները եւ աջակցի խոցելի բարեկամներին, ինչպիսին Հորդանանն է: Ամերիկան ​​ավելի լավ է ռեսուրսներ ծախսի բնակչությանն աջակցելու եւ տարածաշրջանային կառավարությունների կարիքների համար՝ համատեղելով դա Սիրիայում քաղաքական գործընթացի հասունացման հետ, քան ղեկավարող վարչակարգի դեմ անիմաստ ռազմական գործողությունների համար»:

 

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

 

 

 

news.am

«France 24». Թուրքիայի մի ժամանակ ուժեղ գեներալները զիջել են քաղաքացիականներին

 

 

Թուրքիայի մի ժամանակ ուժեղ գեներալները զիջել են քաղաքացիական իշխանություններին: Այդ մասին ասված է ֆրանսիական պետական տեղեկատվական հեռուստաալիքի` «France 24»-ի ռեպորտաժում:.

 

Ժողովուրդը եւս հրաժարվում է ընդունել նրանց, նշվում է ռեպորտաժում: Էրդողանի կառավարությունը, ըստ ամենայնի, բավականին լավ նախապատրաստվել է նման հեղաշրջման ռիսկերին` նախատեսելով, թե ինչ անել դեպքերի տարբեր զարգացման պարագայում: «Ստամբուլում եւ Անկարայում առայժմ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչ-որ տեղ նաեւ` բախումները: Բոսֆորի ափեր շարունակում են զինվորականներ գալ: 5 գեներալ եւ 28 գնդապետ է ձերբակալվել: Նրանք հեռացվել են բանակից, նրանց մեղադրում են պետական հեղաշրջմանը մեղսակցության մեջ:  Ստամբուլի եւ Անկարայի ռազմավարական կետերում տանկեր են տեղադրել  : Փողոց դուրս եկած ցուցարարները փորձել են բարձրանալ տանկերի վրա: Ոմանք հազիվ խուսափել են կյանքի համար վտանգից», - նշում է «France 24»-ը:

 

 

 

 

 

orer.am

Թուրքական մղձավանջ

 

Այն ինչ տեղի է ունեցավ Թուրքիայում նախորդ գիշեր և շարունակվում է այժմ, մեկ օրում կամ մեկ ամսում հասկանալու ու քննարկելու չէ:

Թուրքիան հանրապետության ընթացքում տեսել է 4 հեղաշրջում: Եթե անգամ այժմ Թուրքիայում կա երկու կառավարություն ̀ Անակարայի և Ստամբուլի, ապա դա չի ենթադրում թուրքական պետականության ճգնաժամ: Թուրքերն ունեն փորձ նման իրավիճակներից դուրս գալու: Թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր ռազմական հեղաշրջում և ինչ հետևանքներ այն կարող է ունենալ, գիտի Թուրքիայի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր ոք:

Ունե՞ր թուրքական բանակը այս քայլին գնալու անհրաժեշտություն: Մեկնաբաններն ասում էին, որ ուներ: Թուրքական գործողությունները Սիրիայում, որտեղ հենց այնպես զոհվում են թուրք զինվորներ, անընդհատ շարունակվող քրդական բախումները, որոնք ևս քիչ զոհերի տեղիք չեն տալիս, շարունակվող ահաբեկչությունները̀ այդ թվում բանակի հանդեպ, կարող էին զինվորականների մի մասին տալ նման հիմքեր: Մյուս կողմից, Էրդողանի քաղաքականությունը բավականին հեռացել էր Քեմալի հիմնարար սկզբունքներից, որոնք այդքան հաջողություններ են բերել Թուրքիային: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական գեներալիտետը, ի տարբերություն որոշ հարևանների, բավականին կիրթ, գաղափարական և ինտելեկտուալ անձանցից կազմված իրողություն է: Այդ խավը Թուրքիայում ունի հստակ գաղափարական ուղղվածություն, որը կայանում է թուրքական արմատականության և արևմտյան մոդեռնիզմի համադրման մեջ: Ասել կուզե, այդ խումբը բախտախնդիրների հավաքածու չէ: Կա մեկ հանգամանք ևս ̀ թուրքական բանակը չի վախենում արյունից:

Եղան անմեղ զոհեր, ինչպես լինում են նման իրավիճակներում: Սակայն թուրք քաղաքացին դուրս եկավ փողոց և պաշտպանեց իր քվեն, որ տվել էր Էրդողանին ու պաշտպանեց այն պետականությունը, որը պատկերացնում է:

Վահրամ Թոքմաջյան