Անվանվել են մարդկության վերացման հիմնական պատճառները
https://parstoday.ir/hy/news/world-i26521-Անվանվել_են_մարդկության_վերացման_հիմնական_պատճառները
ԱՄՆ-ից մի խումբ հետազոտողներ անվանել են մարդկային քաղաքակրթության վերացման ամենաիրատեսական տարբերակները, գրում է Science ամսագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 04:42 Asia/Tehran
  • Անվանվել են մարդկության վերացման հիմնական պատճառները

ԱՄՆ-ից մի խումբ հետազոտողներ անվանել են մարդկային քաղաքակրթության վերացման ամենաիրատեսական տարբերակները, գրում է Science ամսագիրը:

«Աշխարհի վերջը», ինչպես ենթադրում են գիտնականները, կարող է իրական դառնալ երեք պատճառներով՝ գերհրաբուխի ժայթքում, արևային ակտիվացում և երկնաքարի հետ բախում:

Համաձայն առաջին սցենարի՝ գերհրաբուխի ժայթքման դեպքում բոլոր մայրցամաքները կծածկվեն մի քանի մետրանոց մոխրի շերտով, կավերվեն շինությունները, կխցանվեն ջրագծերը, կվերանան մշակովի կուլտուրաները:

Երկրի բնակչության ոչնչացման երկրորդ տարբերակը կապված է Արևի ակտիվացման հետ: Մարդկությանը կարող է սպառնալ բարձրէներգետիկ մասնիկների հոսքը, որը կարող է առաջանալ Արևի մասսայի արտանետումների հետ: Գիտնականները նշում են, որ այդ երևույթի պատճառով խավարի մեջ կհայտնվեն մի շարք մայրցամաքներ՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումներ:

Երրորդ սցենարը կապված է երկնաքարի բախման հետ, որը ևս մեծ վտանգ է ներկայացնում: Ըստ հաշվարկների՝ այդ երևույթը փոշու ամպեր կառաջացնի, որոնք կզրկեն մոլորակը արևային լույսից մի քանի ամիս շարունակ:

Այս բոլոր տարբերակների դեպքում զոհերի թիվը հնարավոր է հասցնել նվազագույնի, եթե ժամանակին ձեռք առնվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: