Մամուլի տեսություն 17-07-2016
Իսրայելը հակազդել է Իրանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ բացելու որոշմանը
«Իրան»
Իսրայելը հակազդել է Իրանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ բացելու որոշմանը
Այն բանից հետո , երբ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերին հայտարարեց , որ մոտ ապագայում , Իրանում բացվելու է Եվրամիության ներկայացուցչության գրասենյակը , Սիոնիստական ռեժւմը Բրյուսելից պահանջել է վերանայել իր այս որոշումը :
«Իրան» օրաթերթը գրել է .-«Ինչպես հաղորդել է ԻՍՆԱ գործակալությունը , Իսրայելի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով , հավակնությամբ է հանդես եկել ՝ Իրանին ահաբեկչությանը սատարելու մեջ մեղադրելով : Հաղորդագրությունում նշված է , որ Իրանում Եվրամիության ներկայացուչության գրասենյակի բացումը , վտանգավոր սխալ քայլ է , քանզի իրանի քաղաքականությունը չի փոխվել» :
Հաղորդագրությունում ներկայացվել է հավակնություն , ըստ որի իբր Իրանը խախտում է միջազգայնորեն ստանձած հանձնառությունները և իր հրթիռների վրա գրում է «Իսրայելը պետք է կործանվի» նախադասությունը :
«Համշահրի» օրաթերթ
Հեղաշրջումը շահեկան էր Էրդողանի համար
ԱՄՆ Ալաբամայի համալսարանի քաղաքական հարցերով փորձագետի համոզմամբ , հեղաշրջման հաջորդ օրն Էրդողանը ավելի հանգիստ է կարող առաջ տանել իր քաղաքականությունը , որի մեջ է ընդգրկվում քաղաքական կառուցվածքի փոփոխությունը :
«Համշահրի» օրաթերթը գրելէ .-«Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ձախողվեց մի քանի ժամ անց : Ոմանք համոզված են , որ այսպիսով Էրդողանը կարող է երկրի ղեկավարման համակարգը նախագահականի փոխել : Նադեր Էնթեսարի ասածով , Էրդողանը շատ է փորձել մաքրագործել բանակի սպայակն կազմը : Սակայն դեռևս հնարավոր չէ պարզել հեղշարջման փորձի բոլոր մանրամասները : Բայց վստահաբար կարելի է ասել , որ բանակի բարձրաստիճան այրեր այս գործում չկան : Այլ խոսքով , հեղաշրջումը ղեկավարվել է , որի արդյունքում պետական ոչ-բանակային պաշտոնյաներ անմիջապես ձերբակալվել են : Փորձը ձախողեց այն պատճառով , որ լավ կազմակերպված չէր , նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունը չպաշտպանեցին այն : Հարկ է նշել , որ քրդերի կողմնակից կուսակցությունն էլ դատապարտեց հեղաշրջման փորձը :
newsarmenia.am
Հունաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ները պայմանավորվածություն են ձեռք բերել թուրք զինվորականների շուտափույթ արտահանձնման շուրջ
Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Նիկոս Կոտցիասը պայմանավորվածություն են ձեռք բերել Հունաստան փախած ութ թուրք զինվորականներին շուտափույթ հայրենիք արտահանձնելու շուրջ: Այդ մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը:
«Հեռախոսով խոսել եմ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտցիասի հետ: Հունաստան փախած ութ դավաճանները որքան հնարավոր է շուտ կվերադարձվեն», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ գրել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի իշխանությունները խնդրել են Հունաստանին վերադարձնել ապաստան հայցած ռազմական հեղաշրջման կողմնակիցներին:
Ութ թուրք զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք էր կատարել Հունաստանում, որտեղ խռովարարները ձերբակավել էին տեղի ոստիկանության աշխատակիցների կողմից
tert.am
Թուրքիայի օդուժի գլխավոր հրամանատարն առևանգվել է հարսանյաց հանդիսության ընթացքում
Թուրքիայում պետական հեղաշրջման կողմնակիցները երկրի օդուժի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալին առևանգել են իր ենթակայի դստեր հարսանիքի ժամանակ. հայտնում է թուրքական En Son Haber կայքը։
Հարսանեկան խնջույքի ժամանակ Ստամբուլում վայրէջք է կատարել 5 ուղղաթիռ, որում եղել են հեղաշրջման կողմնակիցները։ Նրանք իրենց հետ վերցրել են Ունալին և այլ սպաների։
Այս պահին թուրք զինվորականներն աշխատում են Ունալին ազատ արձակելու ուղղությամբ, որը, լրատվամիջոցների տվյալներով, դեռ որպես պատանդ է պահվում։
Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ է տեղի ունեցել։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հետևանքով սպանվել է մոտ 200 մարդ: Ձերբակալվել է ավելի քան 2.800 մարդ։
news.am
Ժողովրդավարական երկրում հեղաշրջման փորձ չի լինում. Դեմիրթաշ
Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) վճռական կեցվածք ունի եւ կտրականապես դեմ է ցանկացած հեղաշրջման: Այս մասին թուրքական Ensonhaber գործակալությանը հայտնել է կուսակցության համանախագահ Սալեհադին Դեմիրթաշը:
«Մենք դատապարտում ենք այս հեղաշրջման փորձը: Մեկ անգամ եւս նշում եմ, որ մենք դեմ ենք ամեն տեսակ հեղաշրջման փորձի: Մենք մեր երկրում, մեր հողում պետք է իրավահավասար կյանք ապահովենք: Երեկ գիշերվա հեղաշրջման փորձը ցույց է տալիս, որ Թուրքիայում դեռեւս ժողովրդավարություն գոյություն չունի. ժողովրդավարությունում հեղաշրջման փորձ չի լինում»,-ասել է Դեմիրթաշը:
Քուրդ կուսակցապետի խոսքով, նրանք, որոնք մինչեւ հիմա փողոց դուրս գալու մեր կոչերը դավաճանություն էին որակում, երեկ ազատությունը փողոցներում գտան: «Ճիշտ հասցեն փողոցներում է, այլ ոչ թե «պալատում»: Հեղափոխության դեմ փողոցում պայքարելն օրինական է: Խորհրդարանի դեմ կատարված ամեն տեսակ հարձակման դեմ ենք: Օջալանը տարիներ ի վեր սա է ասում»,-ասել է նա:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:
.